Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/551

Այս էջը հաստատված է

1829 թ. ու հետագա տարիներին։ Հ. Ալամդարյանը այդ Ընկերության հետ որևէ առնչություն չի ունեցել։

62 Մ. Մսերյանցի նամակի պատառիկները Բակունցը մեջ է բերել ըստ «Փարոս, խմբագիր բանասիրական գիտելեաց», տետրակ 5, Մոսկվա, 1876, էջ 24։ Գրված է Տփղիսում, 1832 թ. հունիսի 26-ին, և ո՛չ հունվարին, ինչպես նշում է Բակունցը։ «Եղբայր սուրբ» արտահայտությունը խմբագրված է՝ «եղբայր իմ»։

63 Ընկերության խնդրին վերաբերող վավերագրերում «Հայաստանի հերսը» խորհրդավոր արտահայտությունը չկա։ Ինչպես նշեցինք վերևում (ծան․ 61), այն գործելու էր Սևանա կղզում կամ Ղրիմում և կամ՝ Հայաստանի որևէ ավերակ վանքում։

64 Ստ. Նազարյանցի՝ 1845 թ. նոյեմբերի 10-ին Աբովյանին գրած նամակին Բակունցը ծանոթացել է ըստ «Մուրճ» ամսագրում հրատարակված բնագրի, ուր առկա են կրճատումներ (տե՛ս «Մուրճ», 1904, № 3, էջ 123—128)։ Ի դեպ, ամսագրի թվականը սույն հոդվածում ամենուր վրիպակով նշված է 1903, որ ուղղում ենք։

65 Բակունցը նկատի ունի Ստ. Նազարյանցի՝ 1836 թ. դեկտեմբերի 5-ին Դորպատից Աբովյանին գրած նամակը, որը պատասխան էր վերջինիս նույն թվականի հոկտեմբերին գրած և այժմ կորած նամակի։ Երկուսն էլ ո՛չ մի կապ չունեն ավելի քան տասը տարի հետո Աբովյանի ապրած հոգեվիճակի հետ։ «Տուն ու հայրենիք թողնելու» մտատանջությունը իրականում վերաբերում էր Երևանն ու էջմիածինը թողնելու և Տփղիսում աշխատանք որոնելու հոգսին։

66 Ստ. Ոսկանի «Խաչատուր Աբովյան» հոդվածից Բակունցի մեջբերած հատվածներում առկա են անուշադրության վրիպակներ, որոնք ուղղել ենք։ Ոսկանը գրել է՝ Թիֆլիզի բոլոր հայ ժողովուրդը, Բակունցն արտագրել է՝ Թիֆլիսի հայ ժողովուրդը։ Եվ այս նույն հաջորդականությամբ՝ չգիտե֊չգիտեր, եթե մեռած է—թե մեռած է, թե Սիպերիա- թե Սիպիրիա, կերևին — կերևան, չ'կրնար — չի կրնար, ազգին վրա — ազգի վրա։

67 Բակունցն այստեղ մեջ է բերել Թուրքեստանովի՝ 1848 թ. ապրիլի 3֊ին Երևանի գավառապետին ուղղված գրության խոսքերը, միայն թե նոր թարգմանությամբ ու փոքր֊ ինչ այլ ձևով։ Այդ գրության ամբողջական բնագիրը տե՛ս վերևում, ծան. 4։

68 Ստ. Ոսկանն ունի «զոհ եղավ անխուսելի վտանգի մը» արտահայտությունը և ո՛չ թե՝ «անխուսելի վախճանի», որոնք տարբեր բաներ են։

69 Նկատի ունի բանասեր և հոգևորական Ռուբեն Մանասյանի «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» վարկածային և հերյուրված հոդվածը, որի հավաստիության վրա ամենից առաջ կասկածանքով է նայել «Հանդես ամսօրյայի» խմբագրությունը, ուր տեղ են գտել այդ էջերը։ Խմբագրությունը նկատել է, որ «Ակնարկված շիրիմը ըլլա թերևս Գևորգ Աբովյանի, որ աքսորված էր ի Սիբիրիա» (1927, № 5, էջ 268—269)։ Ռ. Մանասյանն, ի դեպ, ավելի վաղ, 1926 թ. մարտի 15-ին միևնույն բովանդակությամբ մի ընդարձակ նամակ էլ գրել էր Հայաստանի լուսժողկոմ Ա. Մռավյանին և առաջարկել