Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/552

Այս էջը հաստատված է

պաշտոնապես զբաղվել Աբովյանի գերեզմանի հարցով։ նրա դիմումը միևնույն նկատառումով թողնված է անհետևանք (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԱ, ֆ. 122։ [Լուսժողկոմատ], գ. 257, թ. 72—76)։ Մի տեղեկանք էլ պատրաստել էր Ե. Շահազիզի համար (№ 30/VII)։

70. Ե. Շահազիզը Ռ. Մ անասյանի վարկածի առթիվ գրել է․ «Պետք ենք համարում նկատել, որ այդ հիմնավորումը ամբողջովին բաղկացած լինելով անհիմն և անվավեր ենթադրություններից՝ միանգամայն զուրկ է արժեքից» («Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի», № 3, 1928, էջ 161)։

71 Բակունցին անծանոթ են մնացել Ա. Արարատյանի ու Աբիխի վկայությունները և Հովհ. Հովհաննիսյանի հոդվածը։ Այս վերջինում խոսքը հենց Շաֆի բեկի ու նրա հոր մասին է (տե՛ս նաև ծան․ 46)։

72 Մամադ Շաֆի բեկը երևանցի Մուսրալի բեկի որդին էր։ Երևանի գավառական դպրոցում սովորած լինելու կապակցությամբ Աբովյանը նրան վկայական է տվել 1846 թ. օգոստոսի 16-ին։ Այդ ժամանակ Մամադ Շաֆին 17 տարեկան էր (տե՛ս ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 79, թ. 66)։

73 Շաֆի բեկի՝ Աբովյանի հետ ունեցած դրամական հաշիվներին վերաբերող ո՛չ բոլոր վավերագրերին է, որ ծանոթ էր Բակունցը։ Վերջինս հենվել է միայն Երևանի գավառական խնամակալության 1848 թ. սեպտեմբերի 28-ի արձանագրության վրա (տե՛ս նույն տեղում, ֆ. 64, ց. 1, գ, 364, թ. 43), մինչդեռ հետագայում, Աբովյանի արխիվին միացրած նյութերում, կան բազմաթիվ ուրիշ գրություններ, որոնցից պարզվում է, որ Շաֆի բեկը Աբովյանին պարտք էր 350 ռուբլի արծաթ։ Առաջին հետաքննության ժամանակ, 1848 թ, հոկտեմբերի 14-ին, մեջտեղ բերելով կեղծ վկաների՝ ուրացել է պարտքը, իսկ շատ ուշ վճարել է միայն փոքր մասը՝ 150 ռուբլի։

74 Զարմանալի է, որ Բակունցը փորձ չի արել առկա նյութերից տրամաբանական հետևություններ անելու։ Քանի չէր վերջացել Աբովյանի անհայտացման գործի հետաքննությունը, Շաֆի բեկը մտածում էր խույս տալ Երևանից ու մեկնել Վարշավա, իսկ երբ տեսնում է, որ հետաքննությունը՝ հատուկ միտումով և կամ թե ոստիկանապետի անճարակության պատճառով, տարվում էր այլ ուղղությամբ, որ իրավասու անձանց չէր հետաքրքրում Աբովյանի՝ սպանված լինելու հնարավոր կասկածը, ջանք չէր թափվում այդ խնդիրը պարզելու համար, հանգիստ մնում է իր տանը ու ո՛չ մի տեղ էլ չի գնում այլևս։ Այսօրինակ հետևությունն, ինչ խոսք, կմերժեր Բակունցի առաջացրած վարկածը, հետևաբար նա լռում է։

75 Քաղված է Բաքվի «Գործ» ամսագրից՝ 1917, № 7—8, էջ 68։ Ա-Դո-ի հոդվածի ճիշտ վերնագիրն է՝ «Խ. Աբովյանի կյանքի վերջին հինգ տարիները»։

76 Տե՛ս նշված աշխ., էջ 65։ Որ սպահանցի Ասաաուրը անգո անձ է, տե՛ս ծան. 5։

77 Ինչպես նշվեց վերևում (ծան. 65), այդ խոսքերը Աբովյանի 1856 թ. նամակից են և կապ չունեն անհայտացման հարցի հետ։