Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/553

Այս էջը հաստատված է

78 Փաստական անճշտություն. նախ` ապրիլի 2-ին Աbովյանն արդեն անհայտացել էր և չէր կարող Երևանի իր սենյակում փակված մնալ, իսկ հետո, ինչպես նշված է վերևում, իբրև թե երեք օր տանը փակված մնալը անհիմն է և հակասում է վավերագրերին (տե՛ս ծան. 11)։

79 Խ. Աբովյանը հոգևոր միաբանություն ստեղծելու գաղափարից, ինչպես ցույց են տալիս անուղղակի ակնարկները, չի հրաժարվել նաև հետագայում․ ապացույց՝ 1945 թ. փետրվարի 15-ին Ներսես Աշտարակեցուն ուղղած նամակի հետևյալ խոսքերը. «Չեմ ես առաջին օրինակ միայն, որ ցանկայ թողուլ զտուն և զզաւակունս և բառնալ զխաչ Քրիստոսի... Գուցէ յայսմ իմում օրինակի հետևեսցեն և բազումք աշակերտաց իմոց» (Խ․ Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. X, Ե., 1961, էջ 269— 270)։

80 Դատելով մի վրիպակից (տպ. եկել, պետք է լիներ՝ էկել|)՝ Բակունցն օգտագործել է «Վերք Հայաստանի» վեպի Թիֆլիսի 1908 թ. հրատարակությունը (էջ 170), որի հետ է համեմատել և ուղղել ենք մեջբերված հատվածը, օտարել վրիպակները, որովհետև բնագրի ձևերի վերականգնումը որևէ չափով չի վնասում Բակունցի սույն աշխատության կոնցեպցիային։ Աբովյանից կատարված այդ մեջբերման մեջ խոսվում է ո՛չ թե 1827 թ., այլ 1826 թ. հունիս-հուլիս ամիսների անցքերի մասին։ Բակունցի խմբագրած բառերն են՝ դուրս եկա և..., առնեմ, հասնեմ, քոչեմ, եկել, ետ դառնա, հետնի (փոխանակ հետն էի), ընկնեմ։

81 Աբովյանը Դորպատը թողել է 1836 թ. հունվարի կեսերին՝ 14-ին կամ, ամենաուշը, 18֊ին։

82 Ներկայումս այն համոզմանն ենք, որ հայրենիք դառնալու ճանապարհին Աբովյանը Պետերբուրգում չի եղել, նա Դորպատից նախ՝ ուղևորվել է Պսկով, և վերջինիս վրայով էլ Մոսկվա։

83 Բակունցն այս տողերը գրելիս, իբրև սկզբնաղբյուր, նկատի է ունեցել Աբովյանի 1832 թ. օրագրերը, բայց, որքան մեզ հայտնի է, այնտեղ չկա մի այնպիսի գրառում, որն առնչվեր Դորպատի ուսանողական շարժումներին։ Օրինակ՝ 1831 թ. դեկտեմբերի 13-ի գրառումից հայտնի է դառնում, որ պրոֆեսորական ինստիտուտի սան Վ. Ֆեոդորովը պատմել է Աբովյանին, թե Մոսկվայի ու Խարկովի համալսարաններում պրոֆեսորները ուսանողների հետ վարվում են խստությամբ, ինչպես սոլդատների, արգելում են որոշ գրքեր կարդալ (տե՛ս Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VI, Ե., 1955, էջ 64)։ Բայց սա բնավ չի նշանակում ուսանողական ցույց կամ հեղափոխական շարժում։

84 «Северная пчела» թերթի խմբագիր և գրող Ֆ. Բուլգարինի ով և ինչ լինելու մասին Աբովյանն իրականում տեղեկացել է միայն նրա հետ ընդհարվելուց հետո, Պարրոտի և մյուսների հաղորդածներից, իսկ մինչ այդ Բուլգարինի մասին որևէ բացասական կարծիք չի հայտնել, մինչև իսկ համալսարանի գրադարանից տուն տանելով՝ կարդացել է նրա «Իվան Վըժիգին» երկհատոր վեպը» 1834 թ. աշնանը Աբովյանը դիմել էր Բուլգարինին՝ նրա հրատարակած թերթում Ալամդարյանի մասին մահախոսական