Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/554

Այս էջը հաստատված է

տպելու խնդրանքով, և նրանց ընդհարման պատճառը եղել է Բուլգարինի անքաղաքավարությունը, Աբովյանին երկար սպասեցնել տալը և ապա՝ գռեհիկ բառերով նրան անպատվելը։

85 Նազարյանցի նամակի տողերը Բակունցը մեջ է բերել երկու վրիպակով, որոնք ուղղում ենք (կատաղաբարոյություն բառն արտագրել էր՝ կատաղություն, համալսարանին բառը գրել էր առանց ի նախդիրի) և սխալ մատնանշել «Մուրճի» թվականը։ Քաղվածքն արված է 1904 թ. № 2-ի 100 էջից։

86 Տիգրան Կամսարականը XIX դարի վերջերի արևմտահայ արձակագիր է և Պետերբուրգի ու Աբովյանի հետ ո՛չ մի կապ չունի։ Աբովյանը Պետերբուրգում հանդիպել է երևանցի Եզնակ Կամսարականին, սակայն ո՛չ թե վերադարձի ժամանակ, այլ մեկ տարի առաջ, 1835 թ․ հունվարին։

87 Ն. Աշտարակեցու, Մեսրոպ Երևանցյանի և անանուն Դելանովի հասցեին ասված մեղադրանքի այս խոսքերը խիստ են և անարդարացի։

83 Պարրոտի անունը Ֆրիդրիխ էր և ո՛չ Թեոդոր։ Այս նույն սխալը կրկնված է նաև հետագա էջերում։

89 Ո՛չ թե, առհասարակ, Անդրկովկասի, այլ Տփղիսի գերմանական գաղութում, ետդորպատյան առաջին տարիներին, 1836—1841 թթ., Աբովյանն իսկապես որ ուներ գերմանացի ծանոթներ, բայց թե հատկապես ո՞ւմ հետ էր մտերիմ՝ ոչ մեկի անունը մեզ ծանոթ չէ։

90 Հիշատակվող զեկույցը գրված է 1846 թ. մայիսի 25-ին։ Սևագիր ինքնագիրը պահվում է ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 786, թ. 33 —34։ Բակունցի մեջբերած տողերը ավելի վաղ հիշված են Ե. Շահազիզի հոդվածում («Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի», № 3, 1928, էջ 157)։

91 Որ Աբովյանը գերմաներեն ավելի լավ ու հիմնավոր գիտեր, քան ռուսերեն, պատճառն այն է, որ նա ուսանել էր Դորպատում։ Բայց նա բավարար չափով գիտեր նաև ռուսերենը և կազմել է հայերի համար ռուսաց լեզվի տեսական և գործնական քերականություն (տպագրված է Երկերի լիակատար ժողովածվի IX հատորում)։

92 Մեջբերված տողերը քաղված են Աբովյանի 1846 թ. մարտի 9-ի զեկույցից։ Բնագիրը պահվում է Պետարխիվի նույն գործում (թ. 24)։ Ավելի վաղ հրատարակել է Ե․ Շահազիզը («Տեղեկագիր», № 3, էջ 121)։ Բակունցը նույն տողերը նորից է թարգմանել։

93 Երբ 1913 թ. Լեոն հրատարակում է Աբովյանի դիմումը... — Պատմաբան Լեոն 1913 թ. ամառը էջմիածնի վանքի և Երևանի առաջնորդարանի արխիվներում Երևանի թեմական դպրոցների պատմության մասին նյութեր հավաքելիս հայտնաբերել էր մի վավերագիր, որով Խ. Աբովյանը պահանջում էր տեղի հոգևոր իրավաբանից (կոնսիստորիայից)՝