Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/563

Այս էջը հաստատված է

աշնանից սկսած՝ միայն դրականորեն է արտահայտվել, մինչև անգամ՝ փառաբանել (տե՛ս ծան. 5, 8 և 125, նաև՝ «Դիվան», հ. I, էջ 158—159 և 177)։

134 Բակունցի ակնարկած գրությունը մեզ անծանոթ է, հայտնի չէ նաև, թե ի՞նչ աղբյուրից է նա տեղեկացել այդ մասին, և կամ, առհասարակ, որ՞տեղ է պահվում այժմ։

135 «Անհայտ բացակայող» կամ «Անհայտ բացակայություն» եզրույթը իրավաբանական լեզվով նշանակում է մի մարդ, որի ո՞ւր և ի՞նչ լինելը (մեռած կամ կենդանի) անհնար է հետաքննության միջոցներով պարզել: Մարդը կար ու հիմա չկա, և ո՛չ ոք չի կարող հաստատ ասել՝ ե՞րբ և ո՞ւր է գնացել և ի՞նչ է եղել այնուհետև։ Վերջին տարիներս տարածվում է մի անհիմն կարծիք թե, իբր, ցարական Ռուսաստանում այդպես են կոչել գաղտնի Սիբիր աքսորվածներին, և այդ առթիվ փոխանակված բոլոր գրություններն ու հետքերը դիտավորյալ ոչնչացնում էին։ Սա, իհարկե, արտառոց «մեկնություն» է կամ փաստերի գիտակցված աղավաղում։

136 Եթե Աբովյանն Արաքսն անցնելուց առաջ իր մի կոշիկը թողել էր Խոր Վիրապի մոտերքը՝ հետքերը ծածկելու դիտավորությամբ, պարզ է, որ գետն անցնելուց հետո բոբիկ ոտքերով չէր կարող կտրել անցնել Արարատի քարքարոտ լանջերը և մեկնել Օսմանլու։ Ավելի տրամաբանական կլիներ ենթադրել, որ այդ կոշիկը, եթե իսկապես Աբովյանինն էր, խոր Վիրապի մոտերքն էին հասցրել նրան սպանողները, որպեսզի հետքերը կորցնեին։

137 Այդպիսի եզրակացության Աբովյանը երբեք չի հանգել, ապացույց՝ «Ուղևորություն» դեպի Անիի ավերակները» երկի հրաշունչ էջերը հայ ժողովրդի կյանքում Ռուսաստանի խաաղացած դերի մասին և հայրենակիցներին ուղղված պատգամները՝ օրհնել ռուսների մուտքը Հայաստան և ամուր պահել արյամբ սրբագործված բարեկամությունը նրանց հետ։

138 Սալմաստեցի խաչագող Ֆահրադ Բադայանի մասին հորինված բանաստեղծության ծանոթությունը Աբովյանը գրել է ո՛չ թե 1832 թ. Դորպատում, այլ 1844 թ. վերջերին կամ, ամենաուշը, 1845 թ. սկզբներին, Երևանում, հետևաբար այն չի խոսում հօգուտ Բակունցի առաջացրած դրույթի։

139 Աբովյանը Ներսես Աշտարակեցուց չի հիասթափվել, ընդհակառակը, եթե խորրդավոր անհետացումն ու վախճանը չլինեին, նա մի քանի օրից հետո փոխադրվելու էր Տփղիս և աշխատելու էր նրա հովանավորության տակ։ Ճիշտ է, նրանք երբեմն մտքերի բուռն փոխանակություն են ունեցել հայության կյանքի վերածնման հարցերի շուրջ, Աբովյանն անկեղծորեն շարադրել է իր տեսակետները, սակայն միշտ էլ պնդել է, որ ազգի վերածնության միակ ուղին լուսավորությունն է, իսկ վերջինիս իրականացնողները պետք է լինեն հայ հոգևորականները. «Յոյս հոգևոր հիմնաւոր կրթութեան ամենայն ազգի», նամանավանդ մեր, ի հոգևորականաց միայն յառաջ գայի»։ Անուղղակի ձևով, բայց նույնն է ասում Աբովյանը նաև 1847 թ. մեկ այլ նամակում. «Եւ ո՞վ այսմ ամենայնի աղբիւրք և առիթ, թէ ոչ տգիութիւնն... Եւ ուստի՞ այս վիշապագլուխ ախտ բարոյական,