Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/564

Այս էջը հաստատված է

թէ ո՛չ ի պակասութենէ օրինաւօր և բարեկիրթ հովուաց» (տե՛ս «Երկերի լիակատար ժողովածու», հ. X, էջ 269 և 296)։ Բակունցը գույները խտացրել է։ Ներսես Աշտարակեքինէ «գռեհիկ կերպով» չի վիրավորել Աբովյանին։

140 Ա. Բակունցը ճիշտ չի գուշակել, թե ո՞վ է թաքնված Ռ. անվանատառի տակ։ 1844 թ. մարտին Ֆ. Բոգենշտեդը Երևան է ժամանել ո՛չ թե Ի. Վ. Ռոսկովշենկոյի, այլ գերմանացի արևելագետ Գեորգ Ռոզենի հետ։

141 Ըստ Ֆ. Բոդենշտեդի հիշողությունների՝ Աբովյանն այս խոսքերը նրան ասել է 1844 թ. մարտի վերջերին։ Բակունցն օգտագործել է «Լումա» հանդեսի հրապարակումը (տե՛ս 1902, № 4, էջ 196)։

142 1846 թ. մայիսին Երևանում ներսես Աշտարակեցուն հանդիպելուց հետո Աբովյանը գրել է մի ոգեշունչ ներբող, որի մաքրագիր օրինակը պահվում է նրա ձեռագրերում (տե՛ս Խ. Աբովյանի արխիվ, № 48)։

143 Աբովյանի խոսքերը մեջ են բերված Մ. Նալբանդյանի՝ Գ. Գեղամյանի վաղաժամ մահվան առթիվ գրած հոդվածում (տե՛ս «Հյուսիսափայլ», 1858, № 2, էջ 148)։ Արտագրելով նույնը՝ Բակունցը վերախմբագրել է, մինչդեռ բնագրում դրանք հետևյալ տեսքն ունեն. «Ռուսերե՛ն, երեխայք, ռուսերե՛ն,— ասում է այնուհետև Աբովյանը, -դուք ինքներդ պիտի բանաք ձեր ճանապարհը»։

144 Աբովյանը տնային բանտարկության է ենթարկվել Երևանի մոտակայքում, 1846 թ. մայիսի 8-ին Ներսես Աշտարակեցուն դիմավորելու ժամանակ համազգեստով ներկայանալու փոխարեն՝ քաղաքացիական շորեր հագած լինելու համար։ Երբ այդ առթիվ Ն. Բլավատսկին, իբրև Երևանի գավառական դպրոցի պատվավոր տեսուչ, հետևաբար և Աբովյանի վերադաս, դիտողություն է արել, վերջինս արհամարհանքով պատասխանել է, որ ինքն ավելի լավ գիտի, թե նման դեպքերում ի՛նչպիսի շորերով պիտի ներկայանալ: Վիրավորված դրանից՝ գավառապետը բողոքել է փոխարքային, իսկ վերջինս էլ սահմանել է մի թեթև պատիժ՝ երեքօրյա տնային կալանք, որ Աբովյանը կրել է 1846 թ. հուլիսի 15—17-ին։ Համապատասխան վավերագրերը պահվում են՝ ՎՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 4, ց. 3, գ. 631 և ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, գ. 2222, թ. 16—17 և 19։

145 Որովհետև արդեն վաղուց հայտնաբերված ու հրատարակված է գայթակղության քար № 111 գրությունը, նախ՝ մեջ բերենք բնագիրը.

Գերազնիւ տէր իմ,
Աղայ Խաչատուր Աբովեանց.

Վեհափառ Հայրապետն ամենայն Հայոց Տէր Ներսէս այսօր հաճեցաւ հրամայել ինձ, զի ես ծանուցեալ Ազնուամտութեանդ զշուտափոյթ բացմանէ յիւրանուն կառուցեալ ի Թիֆլիզ քաղաքի Հայկական ուսումնարանի յառաջակայ եօթնեկիս՝ հրաւիրեցից զպատուականութիւն Ձեր փութանակի գալ աստ՝ առ ի վարել անդէն զնշանակեալ Ձեր սակս զպաշտօն, զորմէ ծանուցեալ Ձերդ մեծարու բարեկամութեան՝ խնդրեմ ըստ մարթելոյն փութանակի