Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/565

Այս էջը հաստատված է

բնագիրը՝ Խ. Աբովյանի արխիվ, № 308, տպ.՝ «Դիվան», հ. I, էջ 222)։

Այս հրավիրագրից պարզ հետևում է, որ Բակունցի դատողություններում առկա են ցավալի անճշտություններ։ 1. Աբովյանին Ներսիսյան դպրոցում պաշտոնի հրավիրելու թուղթը գրել է ո՛չ թե Ներսես Աշտարակեցին, այլ նրա անունից՝ Կարապետ Շահնազարյանը։ 2. Այն գաղտնի չէր և Տփղիսից ուղարկված է ո՛չ թե փետրվարի 11-ին, այլ 21-ին։ 3. Աբովյանն այդ նամակն ստացել է ո՛չ թե մարտի 11֊ին, այլ, ամենաուշը, մարտի 6-ին (տե՛ս նաև՝ գ. 1726, թ. 30)։ 4. Գավառապետի գործերում այդ մասին ընդհանրապես նշումներ չկան, անձամբ մենք չենք կարողացել որևէ անդրադարձում գտնել։ 5. Ներսեսի գաղտնի գրությունների դավթարը, որին իբր թե ծանոթացել էր Բակունցը, գոյություն չունի։ Կաթողիկոսի նամակների մեզ հասած միակ ցուցակում, որ պահվում է Մատենադարանում (տե՛ս Կաթ. դիվան, № 93/202), այս № 111 գրությունը չի արձանագրված: 6. Ներսես Աշտարակեցին երբեք էլ չի հաղորդել Աբովյանին մի այնպիսի լուր, որը անկարելի դարձներ առաջիկայում Տփղիսի դպրոցում աշխատանք ստանալը, ընդհակառակը, Աբովյանի անհայտացումից հետո պաշտոնապես լուր են տվել Ներսես Աշտարակեցուն, որ իր դպրոցում աշխատանքի նշանակված Աբովյանը անհետ կորել է (տե՛ս Մատենադարան, Կաթ. դիվան, № 126/399, թ. 18, 21 և 22):

146 Դեպքը տեղի է ունեցել 1840 թ. մայիսի սկզբներին։ Աբովյանի բուն զեկույցը չի պահպանվել։ Համապատասխան մյուս վավերագրերը հայտնաբերվել են Վրաստանի պետարխիվում և 1920-ական թթ. վերջերին ուղարկվել Ե. Շահազիզին: Բնագրերը պահվում են՝ ֆ. 424, գ. 45, թ. 2 — 3։ Հրատարակված են՝ «Տեղեկագիր», 1948, № 9, էջ 32—33,

147 Այս տողերը քաղված են Աբովյանի՝ 1845 թ. փետրվարի 5֊ին Ներսես Աշտարակեցուն գրած նամակից։ Բակունցն օգտվել է Ալ. Երիցյանցի հրապարակումից («Փորձ», 1880, № 8—9, էջ 196) և մի արտահայտություն արտագրել վրիպակով (բնագրում՝ աստի ևս նախանձ և..., տպագրվել է՝ աստի և նախանձ), որ ուղղում ենք։

148 Մեջբերման աղբյուրը և տվյալ խնդրի մասին տե՛ս վերևում, ծան. 6։ Թարգմանււթյունը բառացի է։ Տուրչանինովը աստիճանով ո՛չ թե գնդապետ էր, այլ՝ փոխգնդապետ։

149 Խոսքը Երևանի գավառական դպրոցի 1845 թ. ավարտական հանդեսի ժամանակ Աբովյանի արտասանելիք ճառի բնագրի լուսանցքներում անդրկովկասյան դպրոցների վերատեսուչ Կուլժինսկու արած նկատողությունների մասին է։ Բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, դ, 74, թ. 12—16, տպ.՝ «Դիվան», հ. I, էջ 153—158։ Բլավատսկին և