Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/568

Այս էջը հաստատված է

3 Եհուներ—«Գուլիվերի ճանապարհորդությունները» երկի չորրորդ մասում («ճանապարհորդություն դեպի Հուիհընհընմների երկիրը») նկարագրված տերության բնակիչները:

4 Մուրպարկ—այս տեղանվան գրության առավել ընդունված ձևն է Մուր-պարկ:

5 Հերման Հետներ—Ջ. Սվիֆտի կենսագիրն է:

6 ...վիգերին՝ տորիներից... — Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցություններ: Վիգերը այժմյան լիբերալ կուսակցության նախորդներն են, տորիները՝ պահպանողական կուսակցության։ Երկուսն էլ ձևավորվել են XVII դարի 70—80-ական թվականներին (խմբ.):

7 Գևորգ II — Մեծ Բրիտանիայի թագավոր 1727—1760 թթ.:

8 Cadenus and Vanessa —այս վիպերգի թե՛ վերնագիրը և թե՛ բովանդակությունը խորհրդանշում է Սվիֆտի ու Վենեսսայի սիրո պատմությունը։ Կադենուսն ինքը՝ Սվիֆտն է (Cadenus-ը decanus բառի շրջագիրն է)։ Vanessa անունը Բակունցը հայերեն տառադարձել է Վանեսսա ձևով, բայց ավելի ճիշտ է Վենեսսա:

9 Վալտեր Սկոտ — անգլիական գրող (1771 —1832), պատմավիպասան, զբաղվել է նաև Ջ. Սվիֆտի կենսագրության հարցերով։

10 Ընթերցողը կտեղեկանա... ծանոթություններից— ակնարկում է 1934 թ. հայերեն հրատարակության վերջում եղած ծանոթագրությունները, որ թարգմանված են 1931 — 32 թթ. ռուսերեն հրատարակությունից (խմբ.):

11 Երազմը (Ռոտերդամցի)...— հոլանդացի լատինագիր, նշանավոր հեղինակ (1466 —1536), որի «Հիմարության գովքը» սուր երգիծանքով հագեցած երկը ժամանակին կարևոր դեր խաղաց եվրոպացիների մտքերի մեջ կատարված հեղաշրջման և բարեփոխական (ռեֆորմացիայի) շարժման ծավալման գործում։

12 Սիրանո Դը Բերժերակ—ֆրանսիական գրող (1619—1655), երգիծաբան։

13 Ռաբլե— Ֆրանսուա Ռաբլեն (1494 —1553) ֆրանսիական գրող է, նրա «Գարգանտյուա և Պանտագրյուել» երգիծական վեպը զգալի դեր է կատարել Ջ. Սվիֆտի տաղանդի ձևավորման գործում։

14 Լուկիանոս— հին հունական գրող (մոտ 120—190 թթ.), երգիծաբան, Ջ. Սվիֆտի վրա նկատում են նրա «Ինչպես պետք է գրել պատմություն» երկի ազդեցությունը։

15 Արիստոֆանի «Թռչունների մասին» երկասիրությունից — Արիստոֆանը հին հունական թատերագիր-կատակերգակ է (մ. թ. ա. մոտ 446—385). այստեղ խոսքը վերաբերում է նրա «Թռչուններ» կատակերգությանը։

16 Շերիդան Ռիչարդ—անգլիական թատերագիր, գրող, երգիծաբան (1751—1816)։

Ն. ԳՈԳՈԼԻ «ՏԱՐԱՍ ԲՈԻԼԲԱՆ»

(էջ 14)

Տպագրվել է որպես առաջաբան Ն. Գոգոլի «Տարաս Բուլբա» երկի հայերեն նոր հրատարակության (թարգմանիչ՝ Ա. Բակունց), Պետհրատ, Ե., 1934։ «Հանձնված է արտադրության՝ 26 հունվարի 1934 թ.: Ստորագրված է տպելու՝ 22 մարտի 1934 թ.»: Ամենայն հավանականությամբ՝ Բակունցը «Տարաս Բուլբայի» թարգմանությունը կատարել է 1933 թ. և առաջաբանն էլ պետք է այդ նույն թվականին գրած լինի։ Առաջաբանն այնուհետև,