Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/571

Այս էջը հաստատված է

hաշվետվության մեջ տպվածն է։ Ներկա հատորում արտատպվում է ռուսերեն այդ բնագիրը՝ աննշան կրճատումներով, և նրա հայերեն թարգմանությունը։ Վերջինիս համար հիմք է ընդունված «Գրականության մասին» ժողովածուի թարգմանությունը, որը նորից է համեմատված ռուսերեն բնագրի հետ և զգալապես ճշտված է։

Բակունցի ճառի՝ «Պրավդայում» տպագրված բնագիրը սղագրության համեմատությամբ լինելով բավական կրճատ՝ այնուամենայնիվ ունի մի պարբերություն, որ դուրս է մնացել սղագրությունից և հաջորդել է „Пути критического просмотра исторических событий" - «Պատմական իրադարձությունների քննադատական վերանայման ուղին» բառերով սկսվող պարբերությանը։ Ահա այդ հատվածը. „Вся наша литература развивалась вне народа. Она развивалась и больших центрах, и только сейчас, когда мы имеем свои индустриальные центры на окраинах, когда мы имеем собственное советское государство, находясь в центре народа, у нас есть возможность из этих истоков народного творчества нить чистую воду".

«Մեր ամբողջ գրականությունը զարգանում էր ժողովրդից կտրված։ Այն զարգանում էր խոշոր կենտրոններում, և միայն այժմ, երբ մենք ծայրամասերում ունենք մեր արդյունաբերական կենտրոնները, երբ ունենք մեր սեփական խորհրդային պետությունը, գտնվելով ժողովրդի կենտրոնում՝ մենք առաջին անգամ հնարավորություն ունենք մաքուր ջուր խմելու ժողովրդական սաեղծագործության այդ աղբյուրից»)։

Ուշադրության արժանի է այն, որ Բակունցն իր ճառում, ինչպես և «Հանուն ժանրերի բազմազանության» զրույցում, շատ կողմերով շոշափել է այն հարցերը, որոնք նրան հուզում էին նույն շրջանում, «Խաչատուր Աբովյան» պատմավեպի առիթով (նոր ժանրերի օգտագործման, մասնավորապես պատմական երկի ժանրին քաղաքացիություն տալու, Խ. Աբովյանի կյանքի ու գործի նորովի գնահատման հարցերը և այլն)։

1 Մ. Գորկու զեկուցումը կարդացվել է սովետական գրողների համամիութենական առաջին համագումարում, 1934 թ. օգոստոսի 17-ին, և հրատարակվել է շատ անգամներ։ Սույն մեջբերումը համեմատել ենք՝ М. Горький, О литературе, М., 1953, стр. 713—714: Պարզվում է, որ Բակունցը Գորկու խոսքերը վերարտադրել է թեթև խմբագրելով: Մ. Գորկին ասել է՝ Отсюда еще Не значит, Բակունցը վերարտադրել ՝ отсюда не значит, Գորկի՝ прочие племена — Բակունց՝ прочие народы, Գորկի' величайших мастеров литературы, музыки, зодчества — Բակունց' больших мастеров В литературе, музыке, зодчестве. Բացի այդ՝ նա իր կողմից ավելացրել է „т. е. русская литература, русские писатели“ արտահայտությունը, նկատի առնելով, որ Բակունցի ճառի ռուսերեն բնագիրը հենց այդ փոփոխություններով էլ մտել է սովետական գրողների համամիութենական առաջին համագումարի նյութերի պաշտոնական հրատարակության մեջ („Первый Всесоюзный съезд советских писателей“, М., 1934, С. 212 — 214), նպատակահարմար գտանք այդ քաղվածքի մեջ ուղղումներ չկատարել։

2 Բակունցը նկատի ունի ռուսական ռոմանտիզմի հայր, բանաստեղծ Վասիլի Անդրեևիչ Ժուկովսկուն (1783—1852)։

3 Աբովյանի անհայտացման մասին անցյալներում տարածված վարկածներից այս մեկի՝ իբրև թե Սիբիր աքսորված, իսկ հետագայում էլ Օխոտսկում թաղված լինելու լեգենդի