Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/578

Այս էջը հաստատված է

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

(էջ 153)

Տպագրվել է՝ ԽՀ, 1925, հունվարի 16, № 12, Ակսել ստորագրությամբ։ Արտատպվում է նույն օրաթերթից։

1 Հետագայում գրած իր «Սպիտակ ձին» պատմվածքի ստեղծագործական պատմության համար առանձնահատուկ նշանակություն է ստանում սույն դիտողությունը (խմբ.):

ՂԱՓԱՆԻ ՊՂՆՁԱՀԱՆՔԵՐՈՒՄ

(էջ 155)

Տպագրվել է՝ ԽՀ, 1925, հունվարի 30, № 23, Ա. Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն օրաթերթից։

1 1916 թվականից ի վեր անգործության դատապարտված, դաշնակցական կառավարության ժամանակ ավերի և քանդումների ենթակա Ղափանի (Ղաթարի) պղնձահանքերը 1924 թ. նոյեմբերի 7-ին սկսում են պղնձի առաջին ձուլումը (տե՛ս ԽՀ, 1924, № 255)։ «Նորից շունչ տալ գործարանին, որ ճչա զիլ և կանչի բարձր...» արտահայտության վրա զգալի է Հ. Հակոբյանի գործարանային երգերի ազդեցությունը։

2 Ղափանի պղնձահալ գործարանը գործարկվել է 1924 թ. դեկտեմբերի 3-ին։

3 Անդրկովկասում սովետական կարգերի հաղթանակից հետո սկսեց կառուցվել 1916 թ. ընդհատված Բաքու֊Ալյաթ֊Ջուլֆա երկաթգծի շարունակությունը մինչև Բեգմանլու կայարան։

ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ՄԵՐ ԳԱՎԱՌՈՒՄ

(էջ 159)

Տպագրվել է՝ ԿՌ, 1925, ապրիլի 10, № 11, էջ 1, Բ․ ստորագրությամբ։ Արտատպվում է նույն օրաթերթից։

ՄԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

(էջ 159)

Տպագրվել է՝ ԳԿ, 1925, № 4, ապրիլ, էջ 46—48, «Գրախոսական» բաժնում, Ա.Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Գրքույկը լույս է տեսել 1924 թ., Երևանում։

Հ. ՓԻՐՈՒՄՅԱՆ. «ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»

(էջ 162)

Տպագրվել է՝ ԳԿ, 1925, № 4, ապրիլ, էջ 48—49, «Գրախոսական» բաժնում, Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։