Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/579

Այս էջը հաստատված է

1 Հ. Փիրումյանի «Խոտաբույսերը և նրանց մշակության եղանակները» գրքույկը լույս է տեսել «Գյուղացու գրադարան» մատենաշարով, № 4 (7), Երևան, 1925, 28 էջ։

2 Բնագրում՝ վիկան և շամբալան բառերի վրա դրված է աստղանիշ, իսկ տողատակին՝ խմբագրական հետևյալ ծանոթությունը. «Այս խոտերը տակավին ուսումնասիրության կարոտ են, և վաղաժամ կլիներ նրանց մասին գրել այս գրքույկում»։


ԲԱԶՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՏԱՎԱՐԻ ԿԵՐ

(էջ 163)

Տպագրվել է՝ ԿՌ, 1925, ապրիլի 25, № 13, էջ 4, «Գյուղատնտեսական» բաժնում, Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։


ՊՏՂԱՏՈԻ ԾԱՌԵՐԻ ԽՆԱՄՔԸ

(էջ 165)

Տպագրվել է՝ ԿՌ, 1925, մայիսի 1, № 14, «Գյուղատնտեսական» ընդհանուր վերնագրի տակ, Բ. ստորադրությամբ: Արտատպվում է նույն շաբաթաթերթից։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐՋ ՏԱԼ ԱՐՏԻ ՓՈՒՇԻՆ

(էջ 166)

Տպագրվել է՝ ԿՌ, 1925, մայիսի 31, № 17, «Գյուղատնտեսություն» ընդհանուր վերնագրի տակ, Ա. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն շաբաթաթերթից։

Այս հոդվածը լայն հետաքրքրություն է առաջացրել գյուղացիության շրջանում (տե՛ս Ե. Մինասյանի «Գյուղացիք շատ գոհ մնացին» թղթակցությունը, ԿՌ, 1925, հունիսի 21, № 19):

Կ. ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, «ԾԽԱԽՈՏԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

(էջ 167)

Տպագրվել է՝ ԳԿ, 1925, № 6, հունիս, էջ 63, «Գրախոսական» բաժնում, Ա. Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Կ. Մելիք-Շաննազարյան, Ծխախոտի մշակությունը, Ե. «Գյուղացու գրադարան», № 7։

2 Կոտանդին Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան)-գյուղատնտես, գրող։ 1924 թ. դեկտեմբերի 16-ին նշվել է նրա գրական գործունեության 50 և գյուղատնտեսական 40-ամյակը։ Այդ առթիվ ՀՍԽՀ Կենտգործկոմի որոշումով նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր գյուղատնտեսի կոչում։

3 Թոխել — քաղհանի ուրագով բանջարանոցի հողը փխրեցնել։

4 Պիճեր (բջեր) — ծխախոտի բույսի վերևի տերևածոցերից աճած կողմնակի շիվերն են (խորթուկները), որոնք բազմանալով թուլացնում են բույսին։