Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/582

Այս էջը հաստատված է

1 Ըստ 1925 թ. օգոստոս 4-ի մի գրության՝ գյուղվարչութչունը հուլիս ամսին, Տեղ գյուղում ձեռնարկել էր վարձակայանի հատուկ շինարարություն՝ պահեստում եղած պիտանի գործիքները օգտագործելու նպատակով (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ· 132, ց, 1, գ, 359, թ. 17)։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻ ՏԱՐԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՈԻՄ

(էջ 195)

Տպագրվել է՝ ԽՀ, 1925, դեկտեմբերի 17, № 287, Ա. Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն օրաթերթից։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(էջ 187)

Տպագրվել է՝ ԿՌ, 1926, հունվարի 23, № 3, Բ. ստորագրությամբ, նախորդ՝ «Գյուղատնտեսական գործիքներ» թղթակցության հետ միասին։ Արտատպվում է նույն շաբաթաթերթից։

ԽՈՏ ՍԵՐՄՈՂԸ ՎԱՐԿ է ՍՏԱՆՈՒՄ

(էջ 188)

Տպագրվել է՝ ԿՌ, 1926, մարտի 6, № 9, Ա. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն շաբաթաթերթից: 

1 Այս հարցի կապակցությամբ Բակունցը գործնական միջոցների է դիմել 1925—26 թթ·, երբ, ծանոթանալով Զանգեզուրում գյուղատնտեսական աշխատանքների դրվածքին, գյուղվարչություն ուղարկած իր մի գրության մեջ (ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց· 1, գ. 892, թ. 25—26) առաջարկում է իջեցնել սերմերի գները, քանի որ կենտրոնից մինչև հեռավոր գավառներ սերմացուի փոխադրելը անդրադառնում էր նրա արժեքի վրա։ Գյուղվարչությունը համաձայնում է Բակունցի առաջարկին և իջեցնում սերմերի գները։

ՄԵՐ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

(էջ 188)

Տպագրվել է՝ ԳԿ, 1926, № 3, մարտ, էջ 9—14, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Տնտեսական խորհրդակցության 1925 թ. դեկտեմբերի 30-ի որոշումների մեջ կա հետևյալ հրահանգը արոտաշինության մասին.

«Ոչխարաբուծությանը զարկ տալու համար անհրաժեշտ համարել Հողժողկոմատին կից կազմակերպել հատուկ մարմին, որը պետք է միացնի ոչխարաբուծության զարգացման նպատակով ձեռք առնվելիք բոլոր միջոցներն ու դրանց մշակումը և այդ միջոցները կյանքի մեջ կիրառի։