Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/589

Այս էջը հաստատված է

Էջ 284, տ. 15. տպված է` 142000, ուղղում ենք` 126000

էջ 286, տ. 19. տպված է՝ տարրային, ուղղում ենք՝ տարերային

1 «Գյուղատնտեսական հանդեսի» առաջին համարը լույս է տեսել 1920 թ., Երևանում։

2 Բակունցը սխալվում է. արևելահայ իրականության մեջ գյուղատնտեսական գրքույկներ լույս են տեսել դեռևս 1841—42 թվականներին, Թիֆլիսում, Հ. և Դ. Արզանյանցների տպարանում։ Հիշենք դրանցից մի քանիսը.

Դուսսի, Խրատ թե ինչպե՞ս հարկավոր է ցանել Ամերիկու թամբաքուն, որոյ փորձն առին Ղրիմում, թարգմանեալ և տպագրութեամբ ի լոյս ածեալ յԱնդրկովկասեան Միաբանութենէ Ագարակային Տնտեսութեան, Թիֆլիս, տպ. Հ. և Դ. Արզանյանցների, 1841 թ․։— «Խրատ բամբակի ծառ բազմացնելոյ և բամբակ շինելոյ», Թիֆլիս, տպ. Հ. և Դ. Արզանյանցների, 1841 թ.։ — Տեր-Ղուկասյան Ե․, Կանոնք գործածականք, որը մի քանի արևադարձային կուլտուրաների մշակելու կանոնների ժողովածու է, տպագրվել է դարձյալ Թիֆլիսում, Հ. և Դ. Արզանյանց եղբայրների տպարանում։

3 Ա. Կարինյան (Արտաշես Բալասիի Գաբրիելյան), (1886—1982) սովետական կուսակցական ու պետական գործիչ, գրականագետ, պատմաբան։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։ 1924—28 թթ. եղել է ՀՍԽՀ Կենտգործկոմի նախագահ։

4 Մեջբերումը կատարված է Ա. Կարինյանի «Դիտողություններ «Գյուղատնտեսական կյանքի» մասին» ընդհանուր վերնագրի տակ զետեղված հոդվածից (տե՛ս ԳԿ, 1927, № 1, հունվար, էջ 62—63)։

ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈԻԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԻՑ

(էջ 287)

Տպագրվել է՝ ԳԿ, 1927, № 12, դեկտեմբեր, էջ 33—37, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

էջ 287, տ. 31. տպված է՝ օրենքներ կլինի․ ուղղում ենք՝ օրենքներ կլինեն:

Էջ 288, տ. 19—20. տպված է՝ սովից, գաղթից և ավերված գյուղերում, ուղղում ենք՝ սովից և գաղթից ավերված գյուղերում:

1 Նկատի ունի ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1927 թ. հոկտեմբերի 20-ի՝ «Դերեկտիվ-ցուցմունքներ հողաշինարարության և հողօգտագործման միութենական օրենքի մշակման համար» որոշումը։

2 Մեջբերումը „К постановлению ЦК о землеустройстве и землепользовании“ առաջնորդողից է. տպագրվել է՝ „Правда“, 1927, նոյեմբերի 23, № 268։

3 «Հողային օրենսգիրքը» հաստատվել է 1922 թ. հոկտեմբերի 30-ին, Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեի 4-րդ նստաշրջանի կողմից:

4 Նկատի սունի ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի 1927 թ. հոկտեմբերի 15-ի՝ «ԽՍՀՄ բոլոր բանվորներին, աշխատավոր գյուղացիներին և Կարմիր բանակայիններին,