Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/59

Այս էջը հաստատված է

այդ մասին ոչինչ չի տպագրել։ Սակայն ինքը՝ Ստ. Ոսկանը ևս կասկած է հայտնում «անխուսելի» վախճանի[1] հանդեպ. նա լավ գիտի, որ Աբովյանը «գիտեր իր եռանդը զսպել» ռուս կառավարության հանդեպ: Այնուամենայնիվ այս վերսիան՝ ժամանակի կարգով երրորդը և վերջինը, հետագայում էլ ունեցել է իր կողմնակիցները, որոնցից մեկը[2] նույնիսկ «ցույց» է տալիս Աբովյանի գերեզմանը Օխոտսկ* [3] քաղաքում։

Մինչև այժմ եղած աղբյուրներից և ոչ մեկում ո՛չ մի բառ չենք հանդիպել հետագայում ամենատարածված վերսիայի՝ Շաֆի բեգի կամ նրա «հոր» ձեռքով Աբովյանի սպանության մասին[4], իբրև թե սիրային հողի վրա**[5]։ Բոլորովին անհիմն է այն, թե «թուրքի դավադրության զոհ գնալը ընդհանրացած կարծիք է այն բոլոր երևանցիների շրջանում, որոնք ժամանակակից են եղել Աբովյանին և կամ անձամբ լսել են ժամանակակից մարդկանցից»*** [6]։ Մենք ո՛չ միայն չհանդիպեցինք այդ մասին որևէ ակնարկ նրա աշակերտների գրած նամակներում, որտեղ կային «ժողովրդի մտածմունքը» այդ մասին, այլև մյուս վավերագրերի մեջ։ Միայն Ստ. Ոսկանն է գրում՝ «ուրիշներե

  1. 68
  2. 69
  3. * «Հանդես ամսօրյա», 1927, մայիս։ Այդ մասին ևս տե՛ս Ե. Շահազիզի «Խաչ. Աբովյանը», Տեղեկագիր Գիտ. և արվ., № 3, 1928, Երևան, էջ 160—161
  4. 71
  5. ** Թե ո՞րտեղից են մեջտեղ բերել Շաֆի բեգի հորը, այդ մի քանի բանասերների գաղտնիքն է։ Աբովյանը ճանաչել է միայն մի մարդու Մամադ Շաֆի բեգին, որը նրա աշակերտն է եղել։ Գործերում կա Աբովյանի ձեռքով գրած Մամադ Շաֆի բեգի վկայականը։ 48 թ., այսինքն՝ նրա անհայտացման տարին, Շաֆի բեգը դեռ պատանի էր, 19 տարեկան։ Աբովյանի անհայտանալուց հետո նրա գույքի խնամակալները՝ կինը և Ստ. Վեքիլովը, սեպտեմբ. 28֊ին այս Շաֆի բեգից են պահանջում այն գումարը, որ վճարել էր նրան Աբովյանը: Գործը վերջանում է հաշտությամբ, և Շաֆի բեգը հանդցնում է պարտքը։ Հետաքրքրական է այն պատճառաբանությունը, որով խնամակալները հիմնավորում են իրենց պահանջը։ Նրանք գրում են, որ Մամադ Շաֆի բեգը «կամենում է մի քանի տարով գնալ Վարշավա»։ Որպեսզի Վարշավա գնալու մասին արած դիտողությունը կասկածի տեղիք չտա Մամադ Շաֆի բեգի նկատմամբ, պետք է ասենք, որ այդ ժամանակ Վարշավայում էր գտնվում այն թուրքական զորամասը, կազմված բացառապես թուրք ազնվականներից, որ համարվում էր վստահելի զորամաս Արևմտյան Եվրոպայից սպասվող հեղափոխական ալիքի դեմ։ Անհավանական չի, որ Մամադ Շաֆի բեգը ցանկություն ուներ այդ զորամասում ընդունվելու, ինչպես շատերը Երևանի թուրք ազնվականներից։ Բայց և այնպես, Մամադ Շաֆի բեգը մինչև դեկտեմբերի կեսը Երևանումն է մնում: Այստեղ մեզ համար միայն կարևորն այն է, որ գործերում ոչ մի հիշատակություն չկա Մամադ Շաֆի բեգը հոր մասին, որը իբրև թե կազմակերպել է Աբովյանի սպանությունը
  6. *** Տե՛ս Ա-Դո․ Խաչ․ Աբովյանի վերջին 5 տարիները, «Գործ», № 7-8: