Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/591

Այս էջը հաստատված է

ԱՐԲԱԹԻ «ՀԱՄԵՐԱՇԽՈԻԹՅՈԻՆ» ԿՈԼԵԿՏԻՎԸ

(էջ 300)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, հունիսի 10, № 47, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Արբաթ— գյուղ ՀՍՍՀ Մասիսի շրջանում։ 2 Քյալբաջառ — շրջան Ադրբեջանական ՍՍՀ-ում։

ԻՆՉՊԵ՞Ս է ՀԱՐԿԸ ԴՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԼՈՎ ՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ

(էջ 304)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, հունիսի 24, № 51, «Գյուղացի, միասհարկի օրենքը պիտի շատ լավ իմանաս» խորագրի տակ, Բ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Հայաստանի Ժողկոմխորհի 1927 թ. ապրիլի 13-ի որոշմամբ՝ գյուղերում կազմակերպվել են հարկային հանձնաժողովներ։

ՆՈՐ ԳՅՈՒՂԵՐ՝ ՉՔԱՎՈՐ ԵՎ ՀՈՂԱԶՈՒՐԿ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(էջ 306)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, հունիսի 28, № 52, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Իստիսու — այժմ Ազիզբեկովի շրջանի Ջերմուկ առողջարանը։

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՄՊԱՆԻԱՆ

(էջ 309)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, հուլիսի 1, № 53, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Գարնանացանի կամպանիայի ընթացքում մենք գրել էինք... — Սերմազտիչների լրիվ օգտագործման մասին Բակունցը գրել է «Պատրաստվենք աշնանացանին» հոդվածում, որ լույս է տեսել «Մաճկալ» թերթի 1928 թ. հունիսի 7-ի համարում (տե՛ս սույն հատորում, էջ 298)։

ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԴԵՄ

(էջ 312)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, հուլիսի 12, № 56, «Հին ու նոր կենցաղ» ընդհանուր վերնագրի տակ Ա. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։