Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/592

Այս էջը հաստատված է

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

(էջ 314)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, հուլիսի 12, № 56, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Միութենական Ժողկոմխորհի որոշումը՝ խորհրդային խոշոր տնտեսությունների մասին, հրապարակվել է 1928 թվականի հուլիսի 2-ին։

ԱՇՆԱՆ ՑԱՆՔԻ ԿԱՄՊԱՆԻԱՆ, ՊԱՐԱՐՏԱՑՈՒՄՆ ՈՒ ՑԱՆՈՎԻ խՈՏԵՐԸ

(էջ 316)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, օգոստոսի 5, № 63, Ա. Ստեփանյան ստորագրությամբ: Արտատպվում է նույն լրագրից։

Հոդվածին նախորդում են բնաբան (թե՞ կոչ) հիշեցնող հետևյալ արտահայտությունները. «Աշնանացանը պարարտ հող է սիրում, դրա համար էլ հարկավոր է դռան, բակի և գոմի աղբը տանել դաշտ ու սրանցով պարարտացնել աշնանացանի հողը», «Վարկային ընկերության տրակտորն առաջին հերթին կոլեկտիվ տնտեսության աշնանացան վարը պետք է անի», «Աշնան խոտաբույսեր՝ վիկ և առվույտ ցանելն էլ մեր հիմնական նպատակն է»։

Հոդվածը ճոխացված է զանազան լուսանկար-փաստերով, որ ավելորդ համարվեց վերատպել։

1 Այդ մասին հաղորդագրություններ տե՛ս Մճկ, 1928, № № 53 (հուլիսի 1), 60 (հուլիսի 26), 61 (հուլիսի 29)։

2 Կոլտնտեսությունների դաշտերը գոմաղբով պարարտացնելու կարևոր նշանակության մասին թղթակցություններ տե՛ս Մճկ, 1928, № № 44 (մայիսի 31), 53 (հուլիսի 1), 58 (հուլիսի 19) և այլ համարներում։

3 1928 թ. աշնանացանի կամպանիայի մասին լրացուցիչ տեղեկություններ տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 5, գ. 322, թ. 9, ինչպես նաև՝ «ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսարիատի 1927—28 թթ. գործունեությունը գրքույկում» (Երևան. 1929)։

4 Հանքային պարարտացման մասին տեղեկություններ տես Մճկ, 1928, № № 57 (հուլիսի 19), 60 (հուլիսի 26), ԽՀ, 1928, № 256 (նոյեմբերի 3) և այլ համարներում։

5 Տե՛ս «Խոտ սերմողը վարկ է ստանում» հոդվածի № 1 ծանոթագրությունը (սույն հատորում, էջ 582)։

ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՎԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ ԵՆ

(էջ 320)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, նոյեմբերի 4, № 89, «Կոլտնտեսություն, պատրաստվիր համագումարին» ընդհանուր վերնագրի տակ, Ալ. Սաեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։