Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/593

Այս էջը հաստատված է

1 Նկատի ունի ՀՍԽՀ Կենտգործկոմի նախագահության՝ կոլեկտիվ տնտեսությունների շողերը զատելու-կենտրոնացնելու մասին 1928 թ․ օգոստոսի 22-ի որոշումը, ըստ կուսակցության 15-րդ համագումարի դիրեկտիվի՝ գյուղի մանր, ցրված տնտեսությունները խոշոր կոլեկտիվ տնտեսությունների վերածելու մասին, որը հնարավորություն կտա գյուղը տեխնիկապես զինելու և գյուղատնտեսությունը զգալիորեն զարգացնելու:

2 Բաշգյառնի — ներկայիս Աբովյանի շրջանի Գառնի գյուղը։

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

(էջ 321)

Տպագրվել է՝ ԳԿ, 1928, № 10—12, հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 82—87, Ա. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1928 թ. նոյեմբերի 8-ին, Երևանում։ Բացման հանդիսավոր նիստին ճառերով հանդես են եկել Ա. Խանջյանը, Ս. Կասյան և Մռավյանը (տե՛ս ԽՀ, 1928, նոյեմբերի 10, № 260)։

2 1926 թ. սկզբներին Հայաստանի պետպլանն ու հողժողկոմատը, պետպլանի գյուղատնտեսական սեկցիայում քննում են անասնաբուծության հարցը, որից հետո տեղափոխվում է ԱՍՖԽՀ Տնտխորհուրդ։ Վերջինս որոշում է շտապ կարգով Երևանում բացել անասնաբուժական-մանրէաբանական ինստիտուտ (տե՛ս ԽՀ, 1926, № 49)

3 1928 թ. սեպտեմբերի 16-ից սկսվել են ընդունելության քննությունները, իսկ Վրաստանից, Ադրբեջանից և այլ վայրերից եկածների համար ավելի ուշ (տե՛ս ԽՀ, 1928, № 218)։ Պարապմունքներն սկսվել են հոկտեմբերի ll-ից (տե՛ս ԽՀ, 1929, № 236)։

ԱՆԴՐԿՈՎԿԱՍ<ՅԱՆ> ԱՆԱՍՆԱՐՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

(էջ 326)

Տպագրվել է՝ Մճկ, 1928, նոյեմբերի 7, № 90, «Խորհրդային Միության գյուղատնտեսությունը զարգանում էր» ընդհանուր վերնագրի տակ, Ա. Ստեփանյան ստորագրությամբ։ Հոդվածն ունի նկարազարդումներ՝ «Ուսանողները գործնական աշխատանքի ժամին», «Ուսանողները լսարանում»։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Տե՛ս նախորդ՝ «Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը» հոդվածի № 3 ծանոթագրությունը։ Հիշյալ հոդվածում ևս գրեթե նույն հարցերն են արծարծվում։

2 Ինստիտուտում սովորում էին Հայաստանից, Նախիջևանի Ինքնավար հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղից և Աբխազիայից եկած ուսանողներ։

3 Ինստիտուտում դասավանդելու համար Մոսկվայից, Լենինգրադից, Խարկովից, Կազանից, ինչպես նաև Երևանի համալսարանից հրավիրվել են խոշոր մասնագետներ, այդ թվում՝ պրոֆ․ պրոֆ. Շչերբակով, Կամենցև, Սմիրենսկի, Մասսինո (ինստիտուտի ռեկտոր), Բեդելյան, Ղամբարյան և ուրիշներ։