Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/594

Այս էջը հաստատված է

4 Տե՛ս նախորդ` «Անդրկովկասյան» անասնաբուժական ինստիտուտը» հոդվածի № 1 ծանոթագրությունը։

ԲԵՐՔԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

(էջ 328)

Այս խորագրով զույգ հոդվածները տպագրվել են՝ Մճկ, 1929, հունվարի 30, № 9 և փետրվարի 9, № 12, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում են նույն լրագրից, նույն խորագրի տակ, միայն ավելացնելով խմբագրական ենթավերնագրեր՝ «Հոդված I», «Հոդված II»։

1 Համամիութենական Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումը՝ բերքատվոթյան բարձրացման վերաբերյալ, հրապարակվել է 1928 թ, դեկտեմբերի 15-ին Մոսկվայում. արտատպվել է Մճկ, 1929, հունվարի 12, № 4։ Համաձայն այդ որոշման՝ մոտակա հնգամյակում բերքատվությունը բարձրանալու էր առնվազն 30—35 տոկոսով։

ԼԵՌՆԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

(էջ 334)

Տպագրվել է՝ Մճկ, 1929, հունիսի 1, № 41, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Հոդվածն ունի երկու գծանկար «Լեռնամասը դեռ սերզատի մեքենա և խնոցու երես չի տեսել» և «Լեռնամասում անասունները կոտորվում են, բայց անասնաբույժ չկա» մակագրություններով։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Ներքին Աղջաղալա — այժմ Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղը։

ԱՐՈՏՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

(էջ 337)

Տպագրվել է՝ Մճկ, 1929, հունիսի 19, № 46, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԻՍԸ

(էջ 338)

Տպագրվել է՝ Մճկ, 1930, փետրվարի 11, № 17, Ալ. Ստեփանյան ստորագրությամբ։ Արտատպվում է նույն լրագրից։

1 Հիշատակված անասնապահության ամիսն ընդգրկում է 1930 թ․ փետրվարի 11-ից մարտի 6-ը ընկած ժամանակահատվածը։ «Մաճկալի» այդ օրերի համարների մեծ մասը նվիրված է անասնապահությանը։