Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/599

Այս էջը հաստատված է

4. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԱՐԳՈ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Ինքնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գործեր, ֆ. 312, ց. 2, գ. 246, թ. 7։

Հրատարակվել է՝ «Տեղեկագիր հասարակական գիտություններիդ, 1958, № 1, հունվար, էջ 94 և Ակսել Բակունցի ստեղծագործությունը» (հոդվածների ժողովածու), էջ 266 (երկուսն էլ՝ Ա․ Ադամյանի հրապարակումները) և Ռ. Իշխանյան, Ակսել Բակունց, կենսագրություն և մատենագիտություն, էջ 24:

Արտատպվում է ինքնագրից։

5. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի արխիվ, ֆ. 312, ց. 2, գ. 246, թ. 8։

Այս և հաջորդ հեռագրերը ընդհանուր ձևով հիշվում են Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունց, կենսամատենագիտություն» (Ե., 1960, էջ 25) և «Բակունցի կյանքն ու արվեստը» (Ե., 1974, էջ 33) գրքերում, առանց բնագրերը ուղղակիորեն մեջ բերելու։

Հրատարակվում է առաջին անգամ։

Նույն թվականի օգոստոսի 13-ին էջմիածնից հեռագրով հաղորդվել է Ա. Բակունցին. «Տեսուչը Թիֆլիսում է, կգա մինչև ամսի քսանհինգը» (բնագիրը պահվում է նույն տեղում, սույն գործի միևնույն թերթի վրա)։

6. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի արխիվ, ֆ. 312, ց. 2, գ. 246, թ. 9։

Հրատարակվում է առաջին անգամ։

Հեռագիրը Գորիսից էջմիածին հաղորդվելու ընթացքում աղավաղվել է առաքողի ազգանունը՝ Ալեկսանդր Բակումչարով: Ուղղում ենք՝ Ալեքսանդր Բակունց: Այս հեռագիրը ճեմարանն ստացել է օգոստոսի 15-ին, իսկ 21-ին, դարձյալ հեռագրով՝ պատասխանել Ալ. Բակունցին, որ նրա խնդրանքը բավարարվում է և թույլատրվում՝ շարունակելու ուսումը։

7. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Բնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի արխիվ, ֆ. 312, ց. 2, գ. 246, թ. 10։

Հրատարակվում է առաջին անգամ։

Ի պատասխան Բակունցի այս և հաջորդ հեռագրերի՝ օգոստոսի 27-ին և 31-ին էջմիածնից նրան տեղեկացնում են պարապմունքներն սկսվելու օրը՝ հոկտեմբերի 15-ը։