Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/6

Այս էջը հաստատված է

մի շարք լրացումներ մյուս բաժինների ծանոթագրություններում, որոնց վերջում, տարբերակման համար, դրված է խմբագրություն [խմբ.] նշումը)։

Պատմական գիտությունների դոկտոր Վ․ Ղազախեցյանը («Պաշտոնական գրությունների» ողջ բաժինը, նամակ Արտո Եղիազարյանին, «Զեկուցումների և ելույթների ամփոփումներ» բաժնի առաջին նյութը)։

Բանասիրական գիտությունների դոկտոր Ռ․ Իշխանյանը («Հորձա՞նք», թե՞ փորձանք», («Ջոնաթան Սվիֆտը և նրա գիրքը», Ն. Գոգոլի «Տարաս Բուլբան», «Հանուն ժանրերի բազմազանության», «Ճառ խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարում», «Զեկուցումների և ելույթների ամփոփումներ» բաժնի հաջորդ նյութերը)։

Հատորում ընդգրկված մնացած բոլոր երկերի բնագրերն ու ծանոթագրությունները պատրաստել են ինստիտուտի բնագրագիտության բաժնի գիտաշխատողներ Իրիտա Վարժապետյանը, Անահիտ Վարդանյանը և Ջուլիետա Ավետյանը։

Հոդվածներից ու ակնարկներից մի քանիսի առաջին հրատարակությունների մեջ (առանձին գրքույկներով և մամուլում) Բակունցը զետեղել է զանազան գծանկարներ ու լուսանկարներ (օր․ «Կարտոֆիլի մշակությունը», «Խոտորջուրի կոմունան») և այլն), կամ էլ մեջ բերել վավերագրերի նմանահանություններ։ Նկարազարդումների բնօրինակներն անհնար եղավ գտնել, իսկ համապատասխան գրքերի ու թերթերի՝ մեզ հասած հատուկենտ օրինակներում եղածներն էլ անհաջող են վերատպության համար։ Այդ պատճառով՝ նպատակահարմար գտնվեց, բացառությամբ «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը» աշխատության մեջ բերված չորս վավերագրերի լուսապատճենների, որոնց բնագրերը ներկայումս պահպանվում են ՀՍՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, մնացած բոլոր հոդվածներին վերաբերող նկարազարդումները հապավել։