Նրա ավագ եղբայրը կոմունայի վարչության առաջին նախագահ Արտաշես Գևորգյանն էր (1894—1937, օգոստոս), իսկ ինքը` Թորգոմը, այդ կոմունայի անփոփոխ նախագահն է եղել 1928—1936 թթ. ընթացքում:
2 Նազար Արտեմիչ—Ըստ հասցեատիրոջ բանավոր հաղորդումների՝ Բակունցի խարկովյան բարեկամներից, ազգանունը՝ Լեբլեբեջյան, ծնունդով տրապիզոնցի, հորեղբայրը գրող և հրապարակախոս Հովհաննես Լեբլեբեջյանի, որոնց ընտանիքների հետ Բակունցը կապված էր առանձին մտերմությամբ։ Հետագայում (1933 թ.) Ն. Լեբլեբեջյանը Բակունցի հորդորներով Խարկովից փոխադրվում է Երևան, ուր այդ ժամանակ մատչելի գներով կարելի էր ձեռք բերել այգի և տուն։
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴ<ԱՅԻՆ> ԳՐՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ
Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, Ակսել Բակունցի ֆոնդ, № 7 ա։ Տպագրվում է առաջին անգամ ։
12. ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
Ինքնագիրը և ամբողջական բնագիրը չեն պահպանվել։ Հրատարակվող պատառիկը մեջ է բերված հասցեատիրոջ «Մի տող Ակսել Բակունցի նամակից» հուշ-հոդվածում, տպագրված՝ Ռ. Իսրայելյան, Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ, Ե., 1982, էջ 219, որտեղից և արտատպվում է։
Թվագրվում է մոտավոր ձևով:
Նամակի գրության շարժառիթի մասին հասցեատերը հետևյալ բացատրությունն է տալիս. «1930 թվականին Լենինգրագի դահլիճներից մեկում ...լսեցի Բակունցի մասին, որին ես չէի տեսել... Այդ օրերին էր, որ դժվարոթյամբ ձեռքս ընկավ Բակունցի «Սև ցելերի սերմնացանը»։ Լենինգրաղի միշտ գորշ, ամպամած երկնքի և քաղաքի հեռավոր ուրվագծի հանդիպման տեղում, աչքիս միշտ լեռներ են երևացել։ Եվ ահա՛ մերթ այդ «լեռներինյ» նայելով, մերթ «Սև ցելերին»՝ ընթերցելով խորանում ու երազում էի այն օրը, երբ նորից կկանգնեմ հայրենի հողին, մեր լեռների ակոսված լանջերին։ Հողի բուրմունքն էր գոլորշու պես դեմքիս խփում այդ էջերից, լեռնային ջրերի ձայնն էր ականջ ներիս խշշում, խլացնելով մեծ քաղաքի անհանգիստ աղմուկը, լսում էի սրնգի ձայնն ու գեղջուկի երգը.... Եվ հայրենիքի կարոտը խեղդում էր ինձ։ Ուզում էի խոսել մեկի հետ, թեթևացնել բեռս, բայց ո՞ւմ հետ... Եվ մտածեցի գրել հենց իրեն՝ Ակսել Բակունցին, հայտնել իմ խոր ապրումները անվերջ շնորհակալութւններով։ Գրեցի, ուղարկեցի նամակս և ահի մեջ ընկա, նախ, որ գրածս կարող էր անհետևանք չանցնել Բակունցի և ինձ համար։ Հետո՝ նամակս ինչպե՞ս կընդունի Բակունցը... Շատ չանցած՝ ստացա Բակունցի պատասխանը՝ կարճ, մի քանի տող, որ ինձ վրա ցնցող տպավորություն թողեց... Նամակը վաղուց չկա։ Բայց այս տողերը, որ ինձ համար մի աստվածային պարգև էին, անգիր էի արել և մինչև հիմա հիշողությանս մեջ մնացել են անջնջելի» (նույն տեղում, էջ 218—219),
Հասցեատերը շփոթել է ժամանակը։ «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուն Լույս է տեսել 1933 թ. վերջերին։ Ավ. Իսահակյանը դրան անդրադարձել է 1934 թ. նոյեմբերի