Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/610

Այս էջը հաստատված է

5. <ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈԻԹՅՈԻՆՆԵՐ>

Պահպանվել է ինքնագիրը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գրական թերթ», 1979 թ. հունիսի 15, № 24, առանց 1. 2, 4, 18, 19-րդ կետերի և 16-րդ կետի ա, բ, գ ենթակետերի (հրապարակում Վ. Ղազախեցյանի)։

Ակսել Բակունցը այս կենսագրական տեղեկությունները տվել է ՍՄԿԿ շարքերը որպես անդամության թեկնածու ընդունվելու կապակցությամբ։ Նա թեկնածու է ընդունվել 1924 թ. հոկտեմբերի 29-ին ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի կողմից և անդամ՝ 1930 թ. փետրվարի 23-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշումով։ ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1924 թ. հուլիսի 9֊ին Երևանի կոմիտեին ուղարկած գրությամբ հայտնել է, թե ի կատարումն Կենտկոմի նախագահության 1924 թ. հունիսի 17-ի որոշման կից ուղարկում է «կենսագրությունները» դաշնակցությունից հեռացած 7 ընկերների, այդ թվում և Ալեքսանդր Բակունցի, «որոնք պետք է ընդունվեն ՀԿԿ մեջ»։ Կուսակցության մեջ որպես անդամ Բակունցի ընդունելության հարցի լուծումը հողժողկոմատի կուսակցական կազմակերպությունում ձգձգվել է։ Այդ հարցով զբաղվել է նաև ՀամԿ(բ)Կ Անդրերկոմը։ Հետաքրքիր է հետևյալ փաստը. հողժողկոմատի կուսակցական կազմակերպության 1927 թ. հունվարի 31-ի ժողովում Բակունցի ընդունելության հարցը քննարկելու Ժամանակ անդրադառնալով նրա գրական ստեղծագործությանը, ժողկոմատի ղեկավար աշխատողները այն համարել են մեր արդի գրականության զարդը։

Բակունցը ակտիվորեն մասնակցել է կուսակցական-հասարակական կյանքին: Զանգեզուրի գավգործկոմի կուսակցական կազմակերպության 1925 թ. սեպտեմբերի 14-ի ժողովում զեկուցել է ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարի թեզիսների մասին։ Նույն ժողովը նրան հանձնարարել է զեկուցում պատրաստել ագրարային հարցի վերաբերյալ։ Բակունցին հանձնարարված է եղել կուսակցական աշխատանք կատարել Զանգեզուրի Խոտ գյուղում, ուր նա մինչև 1925 թ. նոյեմբերի 19-ը այցելած է եղել 4 անգամ։ Հողժողկոմատի կուսկազմակերպությունում Բակունցին հանձնարարվել է զեկուցել 14-րդ համագումարի գյուղատնտեսական հարցերի մասին։ Այստեղ նա եղել է պրոպագանդիստ, պատի թերթի խմբագրական կոլեգիայի անդամ, Երևանի քաղաքային կոմիտեի որոշմամբ 1929 թ. մասնակցել է «բամբակի երկշաբաթին»։ Հանձնարարություններ է կատարել կոմերիտական, արհմիութենական, պիոներական կազմակերպությունների աշխատանքների գծով և այլն (տե՛ս ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի կուսարխիվ, ֆ. 8, ց. 3, գ. 193, թ. 16, ց. 1, գ. 697, թ. 2, ֆ. 4, ք. 1, գ. 840, թթ. 42, 58, 60, 73, 81, 95, գ. 1062, թթ. 18, 56, 79, 88, գ. 1287, թթ. 11, 43, 69, 73, գ. 1420, թթ. 161—162)։

1 Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 1923, սեպտեմբերի 16, № 206։ Տվյալ հարցի մասին տե՛ս նաև Բակունցի հոդվածը՝ «Խորհրդային Հայաստան», 1923, սեպտեմբերի 28, № 215:

2 Այդ վկայականները չեն հայտնաբերվել:

3 Բակունցը ռուսերենից փոխադրել է՝ Ա. Ֆրիդոլին, Տասը պատգամ անասնապահհին։ Ե., 1925, 36 էջ, Ա. Ֆրիդոլին, Տասը պատգամ անասնապահին: 2-րդ հրատ., Ե., 1927, 32 էջ: