Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/611

Այս էջը հաստատված է

Բակունցի թարգմանական գործունեության մասին են վկայում նաև հողժողկոմատի խմբագրական-հրատարակչական կոլեգիայի հետևյալ որոշումները.

ա. (1926 թ. հոկտեմբերի 18). «3. Լսեցին. — Վ. Ի. Բոյկովի «Այծը աղքատի կովն է» թարգմանական աշխատության մասին։ Որոշեցին.— Ընդունել Հանձնել ընկ. Ա. Բակունցին խմբագրելու և հարմարեցնելու մեր պայմաններին (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 31. գ. 40, թ. 23)»:

բ. (1926 թ. հոկտեմբերի 30). «1. Լսեցին. — Գյուղացու գրադարանի հերթական գրքույկների հրատարակության խնդիրը։ Որոշեցին. — ա) Հավանություն տալ և հրատարակել Վահան Միրաքյանի «Սոնա կովի մրցանակը», Սիրասի «Մագոյի դդումը» ագրո-պատմվածքները և Վ. Ի. Բոյկովի «Այծը աղքատի կովն Է» թարգմանական աշխատությունը։ Գրքույկները տպագրել 2000 օրինակ տիրաժով: բ) Հանձն արարել Ա. Բակունցին — թարգմանել և մեր կյանքին հարմարեցնել Միչուրինի «Мудрый садовод» աշխատությունը» (նույն տեղում, թ. 25):

գ. (1926 թ. դեկտեմբերի 25). «2. Լսեցին. — Դեմիտրևի «Азбука луговодства» գրքույկի թարգմանության և հրատարակության մասին։ Որոշեցին.—Հանձնարարել ընկ. Բակունցին խմբագրել և մեր կյանքի պայմաններին հարմարեցնել, որից հետո թարգմանել և հրատարակել։ Ամբողջ աշխատանքն ավարտել մի ամսվա ընթացքում»։ «3. Լսեցին.— «Լենինը և գյուղացիությունը» գրքույկի թարգմանության և հրատարակության մասին։ Որոշեցին.— Հանձնարարել ընկ. Բակունցին հետաքրքրվելու, եթե համանման մի այլ գրքույկ չկա հրապարակի վրա, ապա թարգմանել և հրատարակել» (նույն տեղում, ֆ. 123, ց. 5, գ. 184, թ. 13)։

Վ. Ի. Բոյկովի «Այծը աղքատի կովն է», Ե., 1927, 36 էջ, գրքույկի վրա թարգմանչի ով լինելու մասին նշում չկա։ Միչուրինի և Դեմիտրևի գրքերի թարգմանությունները գրադարաններում չեն գտնվել։ Այդպիսիք չեն նշվում նաև «Գիրքը Սովետական Հայաստանում», Ե., 1978, մատենագիտության I հատորում (1920—1930)։ «Լենինը և գյուղացիությունը» վերնագրով գրքույկ ունի Ի. Կուզնեցովը, Ե., 1927, էջ 109, որի հայերեն հրատարակության մեջ դարձյալ թարգմանիչը չի հիշատակվում։

6. ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 11ա—բ։ Հրատարակվում է առաջին անգամ։

Ստանալով այս գրությունը՝ հողժողկոմատի գյուղվարչության պետի տեղակալ Հ. Փիրումյանը հանձնարարել է Գ. Աղամալյանին (հասարակական ագրոնոմիայի բաժնի վարիչ) «ծանոթանալ և օգնել»։

11 Հովհաննես (Իվան) Գրիգորի (Շալիկոյի) Փիրումյան՝ հողժողկոմատի գյուղվարչության պետի տեղակալ (նաև պետի պաշտոնակատար)։ 1901 թ. ավարտել է Թիֆլիսի գիմնագիան, 1906 թ.՝ Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը և 1908 թ.՝ գյուղատնտեսական ինստիտուտը (Պետրովյան ակադեմիա): Եղել է «Кавказское хозяйство» ամսագրի խմբագիր։