Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/619

Այս էջը հաստատված է

22. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 77։ Հրատարակվում է առաջին անգամ։

Գրության վրա կան հետևյալ մակագրությունները. «Ուսումնասիրությունը կատարված է «Поселен. агр. исследов.» ձևով: Ուսումնասիրության մեջ բացակայում են հողերի, անասունների, ազգաբնակչության մասին վիճակագրական տեղեկություններ։ Հեղինակը չի տալիս ուսումնասիրությունից բխած իր գործունեության ծրագրի մինիմումը։ Ստորագրություն»։— «Հայտնել, որ քաղվածքներով երևի կտպվի «Գյուղ<ատնտեսական> կյանքում», իսկ գործի համար անհրաժեշտ է այդպիսի ուսումնասիրություններ։ 21/I: Հ. Փիրումյան»։

Վերջին մակագրությունը՝ գրության ձևով, 1925 թ. հունվարի 29-ին ուղարկվել է Բակունցին. «Ձեր՝ Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրական աշխատանքը վարչությունս <գտնում է> անհրաժեշտ և բավարար և որոշել է որոշ քաղվածքներ տպագրել տալ «Գյուղատնտեսական կյանքի» հաջորդ համարներում (նույն տեղում, թ. 76 [պատճենը], ֆ. 132, ց. 1, գ. 366, թ. 21 [բնագիրը])։

Չնայած խոստմանը՝ Բակունցի ուսումնասիրությունը ժամանակին չտպագրվեց, այն հրատարակվեց միայն հետագայում (տե՛ս այդ ուսումնասիրության բնագիրը և համապատասխան ծանոթագրությունները սույն հատորում, էջ 407, 617)։

ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 72։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Ադրբեջանական ՍՍՀ-ի այժմյան Լաչինի և այլ շրջանները։

2 Կոստանդին Մելիք-Շահնազարյանի (Տմբլաչի Խաչան)՝ հոբելյանի մասին տե՛ս սույն բաժնում, գրություն № 19։

24. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, դ. 892, թ. 73։ Հրատարակվում է առաջին անգամ։

1 Համագումարը կայացել է 1925 թ. մարտին։ Բակունցի՝ այդ համագումարին ունեցած մասնակցության վերաբերյալ նյութերը տե՛ս սույն հատորում, էջ 430։

25. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 75։ Հրատարակվում է առաջին անգամ։

Պահպանվել է Բակունցի նման բովանդակությամբ մի այլ գրությունը (ինքնագիրը), առանց ամսաթվի, հասցեի և ստորագրության. «Հունվար 8-ին Ղափանում կայացված է