Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

որով շնչել էր նա վեց տարի։ Դորպատից մեկնելու տասներորդ տարին, 1846 թվին, Աբովյանը Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորից թույլտվություն է խնդրում Դորպատ գնալու, ոորովհետև,— պատճառաբանում է նա,— ես գնում եմ (ջնջված է՝ «ուխտի») երկրպագության իմ բարերարի և դաստիարակի՝ Պարրոտի գերեզմանին։ Երբեք գուցե իմ կյանքում, իմ նեղ վիճակի հետևանքով ինձ չի հաջողվի կատարել այդ սրբազան խոստումը...»*[1]։ Աբովյանը մինչև վերջ չվարժվեց ռուսերենին, գոնե գերմաներենի չափ[2]։ Երբ նրանից, ինչպես և մյուս ուսուցիչներից, դիրեկցիան շրջաբերականով պահանջում է մասնակցել նոր լույս տեսնող «Կավկազ» լրագրին, Աբովյանը պատասխանում է, որ ինքը «թե՛ թարգմանությունների և թե՛ հեղինակելու մեջ այնչափ զորեղ չեմ ռուսերենից, որչափ գերմաներենից, որով շարունակել և ավարտել եմ իմ ուսման ամբողջ ընթացքը»[3]:

Պարրոտը Աբովյանին իբրև ժողովրդական դպրոցների ուսուցիչ էր պատրաստել։ Նա իր հետ Դորպատից չտարավ ոչ մի գիտական աստիճան կամ կոչում, ինչպես մի քանի տարի հետո Ստ. Նազարյանը։ Նա իր հետ բերեց միայն այնքան, որ լիուլի հերիք էր մի քանի տասնյակ տարիներ կրթելու դպրոցական սերունդը անհամեմատ ավելի լավ, քան այդ անում էին ո՛չ միայն Անդրկովկասում սունկի նման բուսած մասնավոր հայ դպրոցները**[4] այլև պետական դպրոցները: Աբովյանի

  1. * Պետարխիվ, Երևանի գավ. դպոոցի գործերը, 1846 թ., գործ № 38390
  2. 91
  3. 92
  4. ** Երբ 1913 թ. Լեոն հրատարակում է Աբովյանի դիմումը93 Երևանի թեմական դպրոցում «աշխարհական» դասից աշակերտներ ընդունելու դեմ, բարձրանում է մի մեծ աղմուկ։ Աբովյանը մեղադրվում է «ազգային դավաճանության մեջ»։ Մի քանի բանասերներ համոզված են, որ հայկական դպրոցը միշտ ավելի դրական դեր է ունեցել և եղել է պրոգրեսիվ, քան ռուսական արքունի դպրոցը։ Այս հարցի քննությունը դուրս է մեր հոդվածի սահմաններից, բայց միջանկյալ նկատենք, որ Աբովյանի մանկավարժական և դպրոցական համոզմունքները անհամեմատ ավելի առաջավոր էին, քան նրա հակառակորդների, մանավանդ թեմական տեսուչ Բոգդան Արարատյանի հայացքները: Եթե մասնավոր դպրոցների փակման ջատագովն էր Աբովյանը (թե՛ հայ եկեղեցական և թե՛ թուրք մեչիտների դպրոցները), և այսպիսով կատարում էր այն, ինչ որ ի պաշտոնե պարտավոր էր անել, միաժամանակ նա, հակառակ Անդր<կովկասյան դպրոցների> դիրեկցիայի քաղաքականության, պահանջում և կիրառում էր տարրական ուսումը մայրենի լեզվով ավանդելու սկզբունքը՝ առանց ազգի խտրության: Ահասարակ, անհիմն է «ռուսոֆիլություն» համարել նրա պահանջը մեչիտապատկան և եկեղեցական դպրոցները վերացնելու: Որպեսզի մի քիչ ճանաչվի այդ կարգի «ուսուցիչների» դեմքը, մենք կբերենք նրանց հրաժարականները՝ ներկայացված Երևանի դպրոցի տեսուչ, Աբովյանի նախորդ Հաջիտոֆին: «1843 ամի ի 28 մայիսի,— գրում է «խալֆան», — ես՝ ներքո ստորագրող բնակիչ Վաղարշապատու գեղջ Սարդարապատի ուչաստկի ըռհաթ Շապուհ Չարվադար Պետրոսով, տամ զայս Երևանու նահանգական ուսումնարանի այն մասին, որ հետ այսորիկ առանց հրամանի տերության ուսուցանեմ, ուրևիցե զաշակերտս, յայնժամ ըստ կարգադրության օրինաց պատասխանատու լինեմ»։ Նման ստորագրություն տվել է և Աշտարակի «ազգային դպրոցի խալֆա», «չորս աստիճանավոր տիրացու» Մինաս Շուխյանցը: Պ. Պռոշյանը, որ աշակերտել է Շապուհ Չարվադար Պետրոսովին և տեսել է Աբովյանի մուտքը Աշտարակի դպրոցը, շատ վառ նկարագրում է, թե ինչ տարբերություն կար Շապուհ վարժապետի և Երևանից եկած «սմատրիտելի» միջև, իբրև մանկավարժների: Նույն 1843 թ. Աբովյանը Երևանում փակել է տալիս մի ոմն մոլլա Հասանի «դպրոց», որ մոլլայի կողմից 3 ամսով «քրեհ»֊ով տրված էր մի առևտրականի, որը բանեցնում էր աշակերտներին մոլլա Հասանի պարտքի դիմաց94: Այդ թվականի թեմական դպրոցը շատ էլ բարձր չէր Շապուհ Չարվադարի «շկոլից»։ Իսկ Աբովյանը այդ դպրոցի փակումը չէր պահանջում, այլ որ՝ այնտեղ չընդունեն հայ «աշխարհիկ» դասից աշակերտներ։