Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/632

Այս էջը հաստատված է

ուր քննարկվել է Վաղարշապատի հողաշինարարական աշխատանքների մասին զեկուցումը։ Բակունցը, ասված է խորհրդակցության արձանագրությունում, «զեկուցումից եզրակացնում է, որ Վաղարշապատի հողաշինարարությունը գտնվում է տուպիկում. անհրաժեշտ է ձեռք առնել կտրուկ միջոցներ այդ գրությունից դուրս գալու համար, քանի որ Վաղարշապատի հողաշինարարությունը մեծ նշանակոււթյուն ունի» (նույն տեղում, ֆ. 134, ց․ 1, գ. 488, թ. 214բ)։

56. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ, 1321, թթ. 46—47։ Հրատարակվում է առաջին անգամ։

Գրության վրա հողվարչության պետն արել է մակագրություն. «Ի գիտություն։ Խ. Ավդալբեգյան»։

Թվագրվում է ըստ փաստաթղթի բովանդակության և «Հողվարչության պետի տեղակալ գյուղատնտես Ալ․ Բակունցին (պատճենը՝ Զանգգավհողբաժնին)» խորագրով 1926 թ․ սեպտեմբերի 4-ի № 5010 գրության (տե՛ս նույն տեղում, թ․ 15ա-բ)։

1 Զեկուցագիրը, հավանորեն, կազմվել է Գորիսում և պատասխանն է այն հանձնարարությունների, որ Բակունցը կատարելու էր հողժողկոմատի 1926 թ․ սեպտեմբերի 4-ի № 5010 գրության համաձայն. «Խնդրում ենք այսօր մեկնել Զանգեզուրի գավառը և կատարել հետևյալ աշխատանքները (բաց է թողնվում 1-ին կետը, որը վերաբերում է սահմանային վեճերի լուծմանը, և որը բերվել է 1926 թ. հոկտեմբերի 18-ի զեկուցագրի ծանոթագրության մեջ, տե՛ս սույն հատորում, էջ 633)։ 2. Կանոնավոր հունի մեջ դնել ներքին հողաբաժանության աշխատանքները՝ հաշվով, որ չափրարներն անտեղի ոչ մի օր չկորցնեն և ավարտեն գլխավորապես հողային բարդ հարաբերություններ ունեցող գյուղերի հողաբաժանությունը: 3. Վերջնականապես լուծումն տալ Հայկենտգործկոմի միջոցով ստացված Մուխուրթուրյանի երկու դիմումին և հետևանքի մասին գրել մեզ՝ Հայկենտգործկոմին հայտնելու համար (դիմումները վերադարձնել)։ 4. Տեղում որոշել Աղվանիկ նոր գյուղի բնակատեղերի շրջագիծը, հողաչափին հորիզոնականներով արտանկարել տալ այն և գծագիրն ուղարկել մեզ՝ հատակագծման նախագիծ կազմելու համար։ Մինչև հատակագծի կիրառումն արգելել Աղվանիկում նոր շենքեր կառուցելը: 5. Վերջնական ձևակերպություն տալ Գորիսի միջգյուղյա հողաբաժանության գործին և ներկայացնել հողժողկոմատին գավգործկոմի վերջնական հավանությունն ստացած ծրագիր, և 6. Ստուգման ենթարկել հողհանձնաժողովների գործունեությունը և իրական միջոցներ ձեռք առնել քննել տալու (մինչև հոկտեմբերի 1-ը) մինչև այժմ կուտակված գործերը:

Առդիր մեր մտից № № 1379, 5146, 5595 և 6057 գործերը» (նույն տեղում, թ. 15ա-բ)»:

57. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ, 1321, թթ, 8-9: Հայտնաբերվել են նաև զեկուցագրի մեկ այլ բնագիր և երեք պատճենի օրինակներ (նույն տեղում, թթ. 6-7 և ֆ, 123, ց. 14, գ, 25, թթ. 160—161, 167-168, 185-186):