Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/635

Այս էջը հաստատված է

58. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ, 123, ց. 16, գ. 229, թ. 29 բ: Հրատարակվում է առաջին անգամ։

Հոկտեմբերի 29-ին և 30-ին հողվարչության պետ Խ. Ավդալբեգյանը ուժանիսցիների դիմումին կցված՝ ՀՍԽՀ Կենտգործկոմի գրության վրա արել է հետևյալ մակագրությունները. «Ընկ. Բակունցին. խնդրում եմ գրել մանրամասն տեղեկագիր ու եզրակացություն»։ — Գործավարին. Բակունցի գրության բովանդակությամբ պատասխան կազմել Հայկենտգործկոմին և ավելացնել, որ սահմանագծման բոլոր խնդիրները պիտի հաստատվեն Անդրկենտգործկոմի կողմից, որտեղ և հնարավոր կլինի Ուժանիսի և մի քանի այլ գյուղերի հարցերը վերաքննության դնել (տե՛ս նույն տեղում, թ. 29ա)։

Նույն հարցի կապակցությամբ Հայկենտգործկոմի մի այլ՝ նոյեմբերի 12-ի գրության վրա արված է հետևյալ մակագրությունը. «Հայկենտգործկոմին. այդ խնդիրը հնարավոր է լուծել Անդրկենտգործկոմի հողային հանձնաժողովի միջոցով՝ այն իմաստով, որպեսզի վերջինս հեռագրով կարգադրություն անի այս տարի վարած հողերը իրենց տերերին թողնելու մասի: 13.XI.26։ Ա. Բակունց» (տե՛ս նույն տեղում, թ. 35)։


59. ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄԻՆ'

Մակագրություն՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 16, գ. 229, թ. 30, որն արված է ՀՍԽՀ Կենտգործկոմի 1926 թ. նոյեմբերի 1-ի № 5059՝ Ղափանի շրջանի Զեյվա գյուղի հասարակության համախոսականի կից գրության վրա։ Հրատարակվում է առաջին անգամ։

60. ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց . 1, գ. 108, թ. 108։ Հրատարակվում է առաջին անգամ։

Ի հետևումն այս գրության՝ հրահանգված է շրջգործկոմներին՝ «ուղարկել կենտրոն՝ ուղարկելու համար շրջանումդ վերաբնակվող Տաճկաստանի նախկին բնակիչների մասին մոտավոր« տվյալներ։

61. <ՀԱՅԱՍՏԱՆԻ> ԺՈՂԿՈՄԽՈՐՀԻՆ

<Զեկուցագիր Անդրկենտգործկոմի սահմանագծման հանձնաժողովի գործունեության մասին>

Պահպանվել է մեքենագիր պատճենի երկու օրինակ՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, գ. 123, գ. 14, գ. 25, թթ. 159, 184։ Հրատարակվում է առաջին անգամ։

Վերնագրվում ու թվագրվում է ըստ բովանդակության և կից գրության, որը հողժողկոմատի կողմից նոյեմբերի 13-ին ներկայացվել է հանրապետության Ժողկոմխորհին. «Ի