Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/637

Այս էջը հաստատված է

64. ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 1321, թ. 20: Թվագրվում է ըստ փաստաթղթի «Մտից» ձևակերպման տվյալների։

Հրատարակվում է առաջին անգամ:

1 Տե՛ս նույն տեղում, թ. 22ա-բ։ Արձանագրությունը կազմվել է Աշտարակում, 1927 թ. ապրիլի 20-ին։ Հանձնաժողովի նախագահւ եղել է հողվարչության պետի տեղակալ Ալ. Բակունցը:

2 Դեռևս 1923 թ. հողաշինարարական կարգով նախատեսվել էր Երևանի գավառի Կոտայքի շրջանի Մաքրավանք գյուղի բնակիչներին վերաբնակեցնել շրջանի գյուղերում։ Սակայն մի շարք պատճառներով վերաբնակեցումը ձգձգվեց։

65. ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ, 1321, թ. 23։

Գրության վրա արված են մակագրություններ. «Ընդհ<անուր> բաժին. խնդրում եմ գրել հրաման։ 23/IV 27 թ.: Խ. Ավդալբեգյան»։—«Հող<աշինարարության> վարչ<ություն.> Գործուղումների մասին կոմիսարի արած հրահանգ-կարգադրությունը կատարած չլինելու պատճառով հրամանով ձևակերպել հնարավոր չէ։ 25/IV 27 թ.։ Աթաբեկյան»

Հրատարակվում է առաջին անգամ։

66. ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԻՉԻՆ

Բնագիրը (մեքենագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ, 112, ց. 1, գ. 287, թ. 24։

Գրության վրա արված է մակագրություն. «Այս մտքով պատասխանել խնդրատուներին: Սույն գրագրությունն ուղարկել Զանգեզուրի գավգործկոմին ի տնօրինություն: 26/IV 27 թ.։ Ստորագրություն»։

Հրատարակվում է առաջին անգամ։

67. ԱՐՀԼՈՒսԳԼԽՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Մակագրություն՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 5, դ. 186, թ. 7, արված ՀԽՍՀ լուսժողկոմատի արհլուսգլխվարչության 1927 թ. մայիսի 26-ի № 4839 գրության վրա (պատճենը հողժողկոմատին), որով հաղորդվում էր, որ 1927/28 ուսումնական տարվա համար ՌՍՖԽՀ բուհերում սովորելու նպատակով պահանջվել է 15 տեղ՝ անասնաբուծության գծով, և որ այդ պահանջը բավարարվել է, ու նույնիսկ տեղերի թիվն ավելացվել:

Հրատարակվում է առաջին անգամ։