Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/64

Այս էջը հաստատված է

թե՛ մասնավոր պանսիոնը Թիֆլիսում և թե՛ նրա ուսուցչական աշխատանքը Երևանի արքունի դպրոցում տվել է զարգացած և ժամանակի առաջադեմ աշակերտների մի քանի սերունդ, որոնց փայլուն հաջողությունները վկայել են շատ օտարազգի ճանապարհորդներ*[1]։ Եվ Աբովյանը Դորպատից վերադառնալուց հետո, մինչև վերջ մնաց ուսուցիչ՝ խորշելով ուրիշ ասպարեզներից, մանավանդ արքունի ծառայությունից, միաժամանակ և դառն գանգատվելով իր վիճակից։

Սակայն նա հասարակական գործիչ էր։ Մենք արդեն ասացինք, որ դեռ պատանի հասակից նա խառնվում էր հասարակական-քաղաքական աշխատանքի։ Երևանի գրավումը նա ողջունել է դեռ «Վերք Հայաստանին» գրելուց առաջ։ «Ընկերություն» հիմնելու գաղափարը նրանից

  1. * Այստեղ ավելորդ ենք համարում հիշատակել Մ. Վագների, Բոդենշտեդի և ուրիշների տպավորությունը Աբովյանի դպրոցից: Մենք բերում ենք միայն մի ֆրանսիացի ճանապարհորդի տպավորություն, որ ուղարկել է Ստ. Ոսկանին։ «Գաղիացի բարեկամ մը,— գրում է Ստ. Ոսկանը,— որ կովկասյան գավառներու մեջ կը ճանապարհորդեր ասկե քանի մը տարի առաջ, կը գրեր մեզի նամակի մը մեջ. «Պ. Աբովյանին հետ տեսություն ըրի առաջ և ստուգիվ զարմացա իր հմտության վրա։ Գերմանական փիլիսոփայության և գրագիտության տեսիլները իրեն այնքան ընտանի են, որ նույնիսկ եվրոպական մը օգուտ կրնա քաղել իր կարծիքներեն։ Շիլլերը ջուրի պես գիտե, Լեսինկին, Լեյպնիսին կարծիքները մաղե անցուցեր է և իր ասիական երևակայությունով անոնց նոր գույն մը կուտա։ Գերմանացիի մը չափ կը խոսի գերմանիկ լեզուն, և տարակույս չկա, որ այս անձը հայ գրագիտության պատիվ պիտի ընե օր մը» («Արևմուտք», 1859, թ. 6)95: