Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/644

Այս էջը հաստատված է

ԼՐԱՑՈՒՄ

Ստորև հրատարակվում են Ա. Բակունցի երկու նամակը, որոնց բնագրերը խմբագրին հայտնի դարձան գրքի տպագրական աշխատանքներն ավարտելուց հետո։ Նպատակահարմար գտնվեց հատորին կցելու նաև «Տարաս Բուլբա» վեպի հայ թարգմանության առաջին հրատարակությանը կցված հետաքրքրական «Բառարանը», որը Բակունցի նման բնույթի աշխատանքներից միակն է, որ հասել է մեզ։

«Լրացում» բաժնի նյութերը տպագրության է պատրաստել և ծանոթագրել (նաև՝ թարգմանել) Պ. Հակոբյանը։

1

Ա. Պ. ՌՅԱԲԻՆԻնԱՅԻՆ

Милая Александра Петровна![1]

Получил две телеграммы. Сердитесь? Посылаю два экз. сборника рассказов[2]. Как быть с первой телеграммой? Я бы добавил два или, даже, три рассказа, но для этого нужно подтверждение первой телеграммы и еще месяц, или два, пока справлюсь с переводом[3].

Ладно? Жму руку.

Ваш А. Бакунц

Р. S. В моей земле такая весна, такая чудесная весна...

12.III.35 г.

Эчмиадзин

<Թարգմանություն>

Սիրելի՛ Ալեքսանդրա Պետրովնա.[4]

Ստացա երկու հեռագրերն էլ։ Բարկացե՞լ եք ինձ վրա։ Ուղարկում եմ պատմվածքների ժողովածվից երկու օրինակ[5]: Ինչպե՞ս վարվել առաջին հեռագրի հետ։ Ես կուզենայի ավելացնել երկու կամ, մինչև իսկ, երեք պատմվածք, բայց դրա համար անհրաժեշտ է հաստատումն առաջին հեռագրով <արված առաջարկության> ու նաև՝ մեկ կամ երկու ամիս, մինչև որ կվերջացնեմ թարգմանությունը[6]։

Լա՞վ... Սեղմում եմ ձեռքդ։

Ձեր Ա. Բակունց
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 1
  5. 2
  6. 3