Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/647

Այս էջը հաստատված է

Ինքնագիրը պահվում է ՍՍՀՄ Գրականության և արվեստի պետական կենտրոնական արխիվում, Վ. Գոլցևի թողոններում՝ ֆ. 2530, ց, 1, գ. 184, թ. 2։

Հրատարակվում է առաջին անգամ։

1 Ա. Բակունցի «Խոնարհ աղջիկը» խորագրով պատմվածքների ռուսերեն ժողովածուն լույս է տեսել նույն 1935 թվականին, 10000 տպաքանակով, Վ. Գոլցևի խմբագրությամբ և նկարիչ Ս. Չախիրյանի ձևավորմամբ («Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչություն, արտագրության է հանձնվել 1935 թ. մայիսի 4-ին, ստորագրված է տպագրության ն. թ. հուլիսի 20-ին)։ Այն ընդգրկում էր նամակում հիշատակվող բոլոր ինը պատմվածքները:

2 «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի խորագիրը Բակունցը թարգմանել է ըստ ռուս թագավորի մասին Արևելքում, մահմեդական ժողովուրդների շրջանում ձևավորված պատկերացման՝ ճերմակ մակդիրով («Նամակ ճերմակ թագավորին»)։ Գրքի հրատարակության ժամանակ հեղինակի այս անուղղակի առաջարկն անտեսված է, և պատմվածքի վերնագիրը մնացել է ավանդական ձևով՝ «Письмо русскому царю»:

3 Բակունցի երկերի սույն հրատարակության առաջին հատորի ծանոթագրություններում (էջ 646—647) վիճարկվում է «Ալպիական մանուշակը» պատմվածքը 1925 թվականին գրած լինելու վերաբերյալ հեղինակի վկայությունը և առավել հավանական նկատված՝ 1926 թվականը, ըստ որում, որպես պատմվածքի հերոսներից մեկի՝ Հնագետի նախատիպ մատնացույց է արված ապագա պատմաբան-հնագետ Մորուս Հասրաթյանը: Երկրորդը համոզիչ չէ, թեպետև «Ալպիական մանուշակ» պատմվածքը 1925 թվականին գրված լինելու մասին վկայում է նաև ներկա նամակը, իսկ Մ. Հասրաթյանն այն տարիներին զբաղվում էր Հայաստանի հեղափոխական շարժումների պատմությամբ։

4 «Սերմնացանը» նոր պատմվածք չէ, այլ «Սև ցելերի սերմնացանը» պատմվածքի խորագրի համառոտած տարբերակը։

5. Ա. Բակունցի «Անձրևը» (1935 թ.) ժողովածուի մեջ (էջ 79) և սույն հրատարակության առաջին հատորի ծանոթագրություններում «Քեռի Դավոն» պատմվածքը վերագրվում է 1934-ին (էջ 667)։ Հեղինակի վկայությունը պարտադրում է վերանայել երկի գրության թվականը (ամենաուշը 1933 թ. վերջերը)։

6 «Մուրոյի գբույցը» ասքը առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում (տե՛ս նաև՝ սույն հրատ. I, էջ 663-664, Ակսել ստորագրությամբ), այն էլ հեղինակի մատնանշած թվականից երկու տարի առաջ՝ 1930 թ. հունվարի 22, № 19, էջ 4, Վ. Ի. Լենինի մահվան 6-րդ տարեդարձին նվիրված համարում, «Լենինի մասին» խմբագրական խորագրով։ Ռուսերեն թարգմանությունը՝ «Литературная газета», 1934, մարտի 16։

7 Դատելով անվանաթերթից՝ Բակունցի «Յոթ պատմվածք» ռուսերեն ժողովածուն լույս է տեսել երկու անգամ։ Մեզ մատչելի է եղել 1934 թ. երկրորդ հրատարակությունը (Անդրպետհրատ, արտագրության է հանձնված 1934 թ. մարտի 23-ին, ստորագրված է տպագրության 29 մայիսի 1934 թ.): Գրքում չկա Բակունցի հատուկ կենսագրությունը, այլ լոկ չորս էջից բաղկացած մի անխորագիր առաջաբան, ուր, բնականաբար, կան և մի քանի կենսագրական փաստեր, բայց հիմնականում՝ Բակունցի գաղափարական շեղումների մասին քննադատական ընդարձակ դիտողություններ (էջ 3-6)։