Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/648

Այս էջը հաստատված է

8 «Երիտասարդ Հայաստան» ռուսերեն ժողովածուն մեզ մատչելի չի եղել:

9 1929 թվականին Մոսկվայում և Լենինգրադում միաժամանակ լույս տեսած «Մթնաձոր» ռուսերեն ժողովածուի մեջ (հրատարակվել է «ՍՍՀՄ ժողովուրդների ստեղծագործությունը» մատենաշարով և 4000 տպաքանակով) Բակունցի մասին կենսագրական ակնարկ (ինչպես նաև առաջաբան) չկա։

3

ԲԱՌԱՐԱՆ

Ատաման — կոզակների զորքի ընտրովի ղեկավարը, ավագը։ Կոզակներն ունեին մի քանի ատամաններ՝ զորական, որ ղեկավարում էր կոզակներին, երբ նրանք տանն էին, ռազմերթի ատաման՝ արշավանքների ժամանակ և այլն: Զապորոժցիներն ունեին կուրենի ատամաններ, որոնք ենթարկվում էին կոշեվոյին, իսկ վերջինս՝ հեթմանին։

Բատկո — հայր, ավագ, քեռի, ընկեր։ Այդպես էին անվանում կոզակներն իրենց առաջնորդներին։

Բելվեդեր — շինության ձև, որ շատ տարածված էր այն ժամանակ։ Կառուցվում էր բնության գեղեցկությունները դիտելու բոլոր հարմարություններով։ Բուհչուկ — գավազան, ռազմանշան։

Բունչուժնի — կոզակ, որը տանում էր բունչուկը:

Բոյար, բոյարույի — տոհմիկ ռուս ազնվական։

Բուրսա — գիշերօթիկ հոգևոր դպրոց, որի սաները սովորաբար իրենք էին հոգում իրենց ապրուստի ծախքը։ Բուրսան պահվում էր նաև մասնավոր նվիրատվությամբ: Նշանավոր էր Կիևի բուրսան։

Բուրսակ — բուրսայի սան։

Դովբիշ — կոչվում էր այն կոզակը, որ զարկում էր ծնծղաները կամ թմբուկը։ Նրան էին հանձնում հանցավորներին, և նա մասնակցում էր դատաստանին։

Դուկատ — ոսկե դրամ, մոտ 3 ռուբլի։

Զապորոժյան Սեչ — Դնեպր գետի ափերին և Խորտիցայի կղզիների վրա տեղավորվել էին կոզակները, դեռ 15-րդ դարի վերջերին։ Լեհաստանի և Լատվիայի միջև կնքված դաշնագրից հետո (Լյուբլինում, 1562 թ.), լեհ ազնվականներն իրենց ազդեցությունն Ուկրաինայում ավելի ուժեղացրին։ Այդ տիրապետությունից դժգոհ տարրերը հետզհետե կենտրոնացան Ուկրաինայի անտառոտ և ստեպային մասերում, մանավանդ Դնեպրի ափերին։ Կոզակների այդ փոքրաթիվ խմբերն ապրում էին ներքին ինքնավար կյանքով։ Պատերազմից ազատ ժամանակ նրանք զբաղվում էին որսորդությամբ և ձկնորսությամբ։ Շատ հաճախ նրանք Դնեպրի հոսանքով իջնում էին Սև ծովը և ասպատակում Ղրիմի և Անատոլիայի ափերը։ Լեհական թագավորները հովանավորում էին կոզակներին, իբրև բնական պատվար թաթարների արշավանքների դեմ։ Սեչը հետզհետե մեծացավ և բաժանվեց մի քանի շրջանների։ Երկու դար գոյություն ունենալուց հետո, Սեչը վերացավ ռուսական Աննա թագուհու օրով։

Լիկտոր — մագիստրատի ծառայող, բուրսայում լիկտորի ձեռքին էր ճիպոտների խուրձը, որով ծեծում էին բուրսայի սաներին։

Լեվենտար — լեհական զորքի զինվորական աստիճան։

Ժուպան — քուրք, խալաթ։