Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/650

Այս էջը հաստատված է

Ստեպ — հարթավայր՝ անտառազուրկ, հաճախ և անջուր։

Սենատոր — սենատի կամ ծերակույտի անդամ, ազնվական բարձր դասի ներկայացուցիչ:

Սեյմ — ազնվականներից և հոգևորականներից կազմված այն խորհրդաժողովը, որ Լեհական թագավորի հետ միասին տնօրինում էր պետության գործերը։

Վոյեվոդ — մարզպետ, նահանգի պետ, միաժամանակ և զորքի հրամանատար։

Վեզուվ — հրաբխային սար Իտալիայում:

Տուրբան — ապարոշ, մետաքսե գլխաշոր:

Տարատայկա — մի կամ երկձիանի սայլակ։

Տրոպակ — ուկրաինական պար։

Ցարգրադ — Կոստանդնուպոլիս, Ստամբուլ:

Ցեխին — ոսկի դրամ, իտալական։

Այս «Բառարանը» Ա. Բակունցը կցել է Ն. Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակի իր հայերեն թարգմանությանը (Պետհրատ, երևան, 1934, էջ 153-156։ Գիրքը արտադրության է հանձվել 1934 թ. հունվարի 26-ին՝ ստորագրվել է տպելու ն. թ. մարտի 27-ին): Այն աչքի է ընկնում կոզակական միջավայրին ու կենցաղին բնորոշ հասկացությունների՝ հայերեն համապատասխանությունների ճշգրիտ հայտաբերումով ու բացատրություններով։ Բակունցի երկերի ժողովածուներում ընդգրկվում է առաջին անգամ։