Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

ու ձիերին։ Ամենալավ կենսամթերքները՝ հավ, ձու, կարագ և այլն, շատ անգամ նաև գինին..., պարտավոր էին գյուղացիք տանել նրա տունը: Գյուղական գզիրը ամեն օր տնից-տուն էր գնում՝ այդ մթերքները մուրալու կամ շորթելու նպատակով։ Հաճախ նրան ընկերակցում էր նաև սարդարի ծառաներից մեկը կամ մյուսը, նրան գործի մղելու և կամ պատմելու համար... Մտրակով էին նրան առանց քշում և անթիվ ու չլսված հայհոյանքներ թափում գլխին... Եթե, բան է, պահանջի ենթակա տան տերը հրաժարվեր ուզածը տալու, եթե գնացողը ուժ զգար մեջը, անասնական կատաղությամբ և բռնությամբ կխուժեր տունը, ամեն ինչ կկոտրեր, մտրակով կծեծեր և բռնության կենթարկեր ամենքին անխտիր՝ ում որ տանը տեսներ, — առանց տարիքի և սեռի խտրության։ Եվ դա ծառա՛ն էր, սպասավոր։ Երևակայելի՛ է, ուրեմն, թե ի՞նչ կլիներ տերը ինքը...»* [1]։

Այդպես էր վարվում սարքիարը թե՛ հայ և թե՛ թուրք գյուղերում, երբ հարկ էր հավաքում։ Բայց թեթևություն բերեց ռուսական նվաճումը, թե՞ ավելի վատթարացրեց գյուղի վիճակը, նոր խավը առավ գայլի բաժինը,— այu հարցերի ճիշտ պատասխանը իրականում համապատասխան չի տնտեսական այն հարաբերություններին, որ կարելի է պատկերացնել «Վերք Հայաստանից»։ Աբովյանի ժամանակ այդպիսի Քանաքեռ, որտեղ ամեն ինչ լիքն էր, առատ, և միակ դժբախտոթյունը ֆարաշի գոյությունն էր,— վաղուց վերացել էր։ Աբով պապի նահապետական գերդաստանից խղճուկ և ողորմելի ցնցոտիներ էին մնացել: Աբովյանը 1843 թվին, երբ տեղափոխվում է Երևան, նույն աշնանը ճանապարհորդ Հաքստհաուզենին գրում է. «Բայց իմ ծնողները գանգատվում են արցունքով, որ իրենք այլևս բավականաչափ հարուստ չեն, որ կարող լինեն մարդիկ պահել այգու մշակության և հսկողության համար, որ այլևս չեն կարող անել այն, ինչ անում էր Աբով պապը[2]»։ Աբովյանը կարող էր ավելին ասել, որ իր մանկությունը ևս անցել է աղքատության մեջ, որ «մի տուն լիքը մանուկներ[3]» են «խղճիկ խրճիթում», ինչպես նկարագրել է ինքը իր հին անտիպ մի ոտանավորում․

Խղճիկն այն խրճիթ, անզարդն այն սրահ,
Երկերթեկ այն տուն, ծխածեփ, քարեայ.

  1. * Հաքստհաուզեն, Ա հատ., էջ 185-186105
  2. 106
  3. 107