Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/72

Այս էջը հաստատված է

ո՛չ մի փաշա, ո՛չ մի սարդար աղքատ գյուղացու քրտինքից այնչափ ոսկեդրամ չի հանել՝ որչափ այս հայը... Յուրաքանչյուր ոք այն ժամանակ երազել է միայն այն մասին, որ վերադառնա պարսիկ իշխանությունը»։

Ժողովուրդը երազել է, որ վերադառնա պարսիկ իշխանությունը... Ամեն տեղ անիծել են «ազատարար» իշխանին, և այդ անեծքը, այդ դժգոհությունը, պարսից իշխանության վերադարձի իղձը պիտի թարգմաներ Հաքստհաուզենին, Բոդենշտեդին, Մ․ Վագներին և մյուսներին Աբովյանը, որը թարգման էր և ուղեկից։ Ոչ մի կասկած, որ այդ տրտունջները լսում էր «Աղասու գրքի» հեղինակը, երբ թափառում էր գյուղերում, բնիկների կամ Պարսկաստանից զոռով փոխադրած գաղթականների միջև։ Իրենց մտքերը Աբովյանին են հայտնել թե՛ ճանապարհորդները և թե՛ գյուղացիները։ Բազարջյուղ գյուղի բնակիչները, որոնք 1829 թվին Բայազետից տեղափոխվել էին «Հայկական մարզը[1], Աբովյանին և Վագներին այսպես են գանգատվում*[2].

«Եթե կը հաճիք՝ մեյ մը ձմեռը մեզի հրամայեցեք, ան ատեն կը տեսնեք, որ ձյուներու կույտին մեջ գրեթե թաղված ենք, կրակ վառելու փայտ չունինք, հապա ստիպված ենք չոր աթար վառել, որն որ կրնա եփել քիչ մը բան, բայց չի կրնար խուց մը տաքցընել.․․ քիչ անգամ կը պատահի, որ հունձքը ցանվածին կրկնապատկեն ավելի տա․ շատ անգամ բոլորովին կը կորսվի, կը փչանա․․․ Բայց ասիկա ռուս հարկահանը չի հասկընար, և մեր վրա այնչափ բեռ կը դնե, որչափ Երասխի քով դաշտաբնակ գեղացվոց վրա․․․ Թեպետ կամոք և ուզելով Ռուսաստանի մեծ կայսեր հպատակ ենք... և թեպետ քյուրտերեն այնչափ կը վախնանք, ի վերա այսօր ամենայնի ավելի հոժարությամբ կուզենք մեր առաջին բնակության տեղվանքն ըլլալ ուր անոթություն չէինք զգար, ուր երկիրն ա՛յսպես ապերախտ չէր, ուր օդը նվազ խստություն ուներ, և մենք հարկահանները կրնայինք գոհ ընել, ու ծեծ ուտելեն վախ չունեինք, ինչպես հոս՝ ռուսաց մեջ ունինք, և ընդհանրապես անանկ դառն թշվառության մեջ չէինք, ինչպես հոս․․․»։

Տեղափոխված գաղթականությունը մեծ զոհեր տվեց սովից, ցրտից, «մանավանդ Ռուսաց երկիրը մտնելեն ետքը, ուր երկար ժամանակ <անապաստան մնալով՝> կես մը Արագած լեռան վրա, կես մ՚ալ

  1. 113
  2. * Ս. Վակների ճանապարհորդություն ի Հայաստան, թարգմ, հ. Փ. Ճամճյան, 1851, Վիեննա, էջ 115 —116114