Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/75

Այս էջը հաստատված է

տերերը փախել էին և որոնք աճուրդով վաճառում էր արքունի գանձարանը։ Բայց այդ չէր գլխավորը. ճիշտ է, տրանզիտային առևտրի անկման և մաքսային նոր գոտու հետևանքով նրանը գործերը միառժամանակ վատացան, սակայն պատերազմի ու զինվորական կապարներից ստացած օգուտի վրա եկավ ավելանալու այն օգուտը, որ նրանք ստանում էին ռուս ֆաբրիկանտներին բամբակ, գինի և այլ մթերքներ վաճառելով։ Սկսվում է եռուն գործունեության մի շրջան, երբ պատերազմի աղմուկը լռում է, և ասպարեզ է դուրս գալիս դրամատերը՝ «ոսկի գահի» միահեծան արքան։

Խաբվել էր գյուղացին և պարսկական առյուծի ճանկերից ընկել «Հյուսիսի արծիվի» մագիլների մեջ, քեթխուդաների և թարխանների գյուղը չկար, սովդաքարի արշինն էր տիրապետում, և սարքիարի ծեծին փոխարինել էր յասաուլի մտրակը։ Գյուղական տնտեսությունը արդեն արագ քայքայվում էր, բաժանվելով հակադիր բևեռների։ Անդրկովկասում քայքայվում էր և արհեստավորությունը*[1]։ Արդեն սկսվել էր այն շրջանը, որը հետևյալ կերպ է բնութագրել ընկ. Լենինը. «Երկիրը, որ նախառեֆորմյան շրջանում նոր էր բնակեցված և կամ բնակեցված էր լեռնցիներով, որոնք համաշխարհային տնտեսությունից և նույնիսկ պատմությունից մեկդի էին կանգնած, դառնում էր նավթարդյունաբերողների, գինու վաճառականների, ծխախոտի և ցորենի ֆաբրիկանտների երկիր, և պարոն Կուպոնը անխնայաբար հպարտ լեռնցուն ազգային պոետիկ զգեստի փոխարեն հագցնում էր եվրոպական լակեի կոստյում (Գլ. Ուսպենսկի)»** [2]։

  1. * Աբովյանի «Հազարփեշեն», իհարկե, «Վերք Հայաստանից» տարբերվում է։ «Հազարփեշեն» արտացոլում է Թիֆլիսի համքարների խուլ դժգոհության հետքերը՝ շաղախված Անդրկովկասյան ժողովուրդների եղբայրության համքարային իդեալներով։ Գործարանային ապրանքները արդեն խարխլել էին շատ տնայնագործական արհեստների հիմքեր։ Եվ որքան էլ ըմբոստանային համքարները, միևնույնն է, պատմությունը նրանց դատավճիռը արձակել էր: Արդեն հետադեմ շարժում էր այդ, ուղղված հզորացող բուրժուազիայի դեմ։ Աբովյանի «Հազարփեշեն» բուրժուազիան երբեք չմեծարեց, ինչպես նրա վեպը115։
  2. ** Լենին, Երկ., հատ. III, էջ 484116