Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

Բայց առայժմ անհիմն կլինի պնդել, թե իբր 1845 թվին նա կանխորոշել էր իր վիճակը։

Մի բան միայն պարզ է, որ այդ թվից անընդհատ դիմումներ է անում դիրեկցիային, որ իրեն ազատեն պաշտոնից, ցանկություն է հայտնում տեղափոխվել Թիֆլիս, Պետերբուրգ, Գերմանիա «կամ այլուր», միայն թե ազատվի Երևանից։ Այս մասին բազմաթիվ փաստաթղթեր կան։ Սակայն այդ նրան չի հաջողվում: Ծայրահեղ հուսահատությունից դրդված՝ Աբովյանը 1848 թ. հունվարին երևում է Թիֆլիսում և այդ ինքնագլուխ քայլի համար ստանում է դիրեկցիայից հանդիմանություն և հրաման՝ անմիջապես վերադառնալու Երևան։ Սակայն Աբովյանը հաջողեցնում է իր Թիֆլիս գնալու նպատակը։ Նա խնդրում է, որ Ներսես Աշտարակեցին միջնորդի և իրեն կանչի պաշտոնավարելու Թիֆլիսի հայոց սեմինարիայում։ Այն ժամանակ, երբ իր դիմումի համաձայն նա ազատվել էր Երևանի գավառական դպրոցի տեսչի պաշտոնից և մարտի 30֊ին սկսել էր հանձնել գործերը, ապրիլի 2-ին հանկարծակի անհայտանում է։

Ո՞րն է այն առիթը, որ ցնցում է նրան և նույնիսկ այն ժամանակ, երբ կարող էր կատարել իր ցանկություններից մեկը՝ պաշտոնավարել հայկական դպրոցում,— հանկարծակի, դրսից ստացած մի անակնկալ առիթ, խառնում է բոլոր առօրյա հաշիվները և մղում է վճռական ելքի՝ ազատվելու ստեղծված ծանր դրությունից, երբ նրա քաղաքական հուսախաբության վրա բարդվում են բազմաթիվ անձնական դրախտություններ (հրդեհում են գիրքը[1], մերժում են Ղազանի համալսարանում ամբիոն ստանալու դիմումը, խոլերան խանգարել էր Դորպատ գնալը, և նոր էր եկել Թիֆլիսից, խոլերային զոհ էր գնացել մայրը, եղբայրը*[2], նյութական նեղ վիճակի մեջ էր, ընտանեկան կյանքը՝ անմխիթար, որովհետև էմիլյա Լոոզեն շատ հեռու էր ամուսնուն հուզող խնդիրներից), — երբ լարված էին նրա հարաբերությունները տեղական ադմինիստրացիայի, առաջին հերթին՝ գավառապետ Նիկիֆոր

  1. 119
  2. * 1847 թ. օգոստ. 17-ին յուր աշակերտ Գևորգ Ակիմյանի գրած նամակից. «Անիրաւ խօլերային փշրեաց զամենայն յոյսս և դիտաւորութիւնս իմ. Երանի թէ այս միայն իցէր տարարախտաթիան իմ և ամենայն... բարեկամաց իմոց։ Ոչ մնաց աչք, որ ոչ սգայ այժմ զթանկագին կորուստ... ոչ մնաց սիրտ... որ չէ վարակեալ այժմ արեամբ կսկծանօք... Ես կորուսի զմայր թանկագին, եղբայր սիրելի, ոչ ասեմ զբարեկամս և զագգականս բազումս... »120: