Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/79

Այս էջը հաստատված է

Զ

Հայաստանի պետարխիվում պահվում է Նիկոլայ Առաջինի մանիֆեստի մի տպագիր օրինակը, 1848 թ. հեղափոխության մասին, որ, ինչպես հայտնի է, հեղափոխության լուրից սարսափած արքան գրել է մի շնչում։ «Բռնկվելով նախ Ֆրանսիայում՝ խռովությունը և անիշխանությունը շուտով հաղորդվեց սահմանակից Գերմանիային և, ամենուրեք տարածվելով լրբությամբ, աճելով ըստ չափի տերությունների զիջողության, նրա ավերիչ հեղեղը վերջապես դիպավ և մեզ դաշնակից Ավստրիական իմպերիային և Պրուսական թագավորության. Արդ՝ այլևս չճանաչելով սահմանները, հանդգնությունը իր անմտությամբ սպառնում է և մեր, աստծուց մեզ հանձնած Ռուսիային...»— գրում է Նիկոլայը***[1]։ Մեզ համար կարևոր է միայն այն, որ դեռ 1848 թ. փետրվարին Ֆրանսիայում, ապա մարտին՝ հենց Գերմանիայում, բռնկված հեղափոխության մասին Նիկոլայ Առաջինի մարտի 14-ի այս մանիֆեստը Երևան է հասել[2]: Միջանկյալ նկատենք, որ մինչև այժմ մենք չունենք

  1. *** Պետարխիվ, Երևանի գավ. դատարանի գործերը, 1848 թ.:
  2. 123