Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/86

Այս էջը հաստատված է

միայն պրիստավների և «զասեդատելների» շահատակությունների համար էր բաց, այլև վաճառականների, սովդաքյարների, պատերազմական կապալներով արագ հարստացած փոքրաթիվ խավի համար, որին հասարակության խոնարհ խավը աղքատացման ուղին բռնած գյուղացիները և արհեստավորները, անվանում էին «պախոդոբի աղա պարոն», այսինքն՝ զինվորական արշավանքների ընթացքում հարստացած պարոններ։ Եվ Դորպատից վերադառնալուց հետո, ինչպես մենք տեսանք, մինչև վերջ, Աբովյանը ներհակ է մնում այս խավին և նրա քաղաքական ձգտումներին*[1]։

Էջմիածնի նախկին «խոնարհ դպիրը» տարիների ընթացքում փոխում է իր համոզումները նաև էջմիածնի և նրա ղեկավարի՝ Ներսես Աշտարակցու հանդեպ։ Երիտասարդության տարիների ջերմ հավատը, որ հնարավոր է էջմիածնի վերակազման ճանապարհով ստեղծել լուսավորության կենտրոն, վերջին տարիները տեղի է տալիս խոր ատելության, և 1845 թվի սև հուսահատության փորձից հետո, երբ աշխարհից հեռանալու և վանքը քաշվելու նրա դիմումը մերժվում է, Աբովյանը երես է դարձնում և՛ իր նախկին քաղաքական մեծարանքի առարկա Ներսես կաթողիկոսից, և՛, առհասարակ, էջմիածնից[2]։ Օտար ճանապարհորդներից շատերն են վկայել այն բարոյական հալածանքը, որ բազմաթիվ անգամ կրել է Աբովյանը էջմիածնից և նրա վանականներից։ «Աբովյանն ասաց ինձ և Ռոսկովշենկոյին[3],— գրում է Ֆր. Բոդենշտեդը, — երբ նա մեզ դեպի էջմիածին էր ուղեկցում, թե կարծեք նրա գլխին սառը ջուր էին մաղում, երբ նա ոտք էր դնում հին պարիսպներից ներս... Այսպես մեծացավ նա լացի, աղոթքի և պահքի մեջ, մի

  1. * Մինչև Անդրկովկաս վերադառնալը, Աբովյանը, քանի չէր ճանաչում «մուրտառ մանեթի» մարդկանց, աղոտ հույս ուներ, որ նրանք ևս կմասնակցեն «ազգաշեն հայրենասիրությանը»։ 1832 թ. ոմն Ֆահրադ Բադալյանի մասին հորինած ոտանավորի տակ նա դրել է. «Աղքատությո՛ւն, աղքատությո՛ւն, որ մեր պատվական հայերից հազարավորներին վերջին հուսահատության մեջ քցելով՝ տանջում ու մաշում է։ Բայց ե՞րբ կբացվի էն արշալույսը, որ մեր ագգի հարուստները հոդս կքաշեն իր մերձավորների ու խեղճերի արտասունքները սրբելու։ Երանի՜ էն ժամանակին, երանի՜ նրան, ով որ ժամանակակից ու մասնակից կըլի էսպես ազգաշեն հայրենասիրությանը» (տե՛ս «Կռունկ հայոց աշխարհին», 1861, № 7, էջ 538138։ Այդպիսի «արշալույս» երբեք չբացվեց։ Մենք տեսանք, թե վերադարձի աոաջին օրը ինչպես էր նա գանգատվում «վաճառականության դառն հոգուց»։
  2. 139
  3. 140