Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

Այսպիսով՝ Աբովյանն ինքը ապրիլի 2-ի լուսաբացին կամ գիշերը գիտակցաբար է տնից հեռացել, մտքում վճռած լինելով ո՛չ թե ինքնասպանություն, այլ փախուստ այն միջավայրից, որտեղ այլևս ոչ մի կռվան չուներ և որտեղից նա «հույս չուներ երբևիցե կենդանի դուրս գալու»*[1], եթե հեղափոխության լուրը կայծակի նման չճեղքեր շրջապատի խավարը և չխոստանար ազատություն:

  1. * Տե՛ս Աբովյանի 1845 թ. հունվ. 12-ի գրությունը Անդր. դպրոցների դիրեկտորին: Պետարխիվ. Երևանի գավ. դպրոցի գործերը, №354154: