Այս էջը սրբագրված է

պես չարաչար հոգնած էր, բայց միտքը ոչ միայն արթուն էր, այլև գերագրգռության մեջ էր: Անիկա պատկերացուց իրեն գաղտնապես Փարիզ մնալու ռոմանտիկական հետևանքները՝ Ժանեթի հոգածու թևարկության տակ, և կանխելով իր ունենալիք շնորհապարտության զգացումը, անիկա կանգ առավ Ժանեթի թևը թողուց և հանդիսավոր շեշտով ըսավ.


-Ժանե՛թ, պատրաստ եմ կյանքս զոհել քեզ համար…

Ժանեթը անհամբեր էր ընկերը տուն հասցնելու, կրկին թևը առավ և ըսավ.

-Միհրա՛ն, այդքան մեծ բանի պատրաստվելու հարկ չի կա…խնդիրը շատ պարզ է, ամեն որ գրեթե նման բան կպատահի մեր օտարական ընկերներու հետ, կդիմենք մեր պատգամավորներուն,եթե պետք ըլլա…

-Ես քեզ կսիրեմ բոլոր հոգվովս,-ըսավ Միհրանը հանկարծ, կարծես շտապելով իր ըսելիքը ըսելու և մասամբ նաև խզելու համար Ժանեթի գործնական միտքի արտահայտությունները, որ կվիրավորեին իր զգացումները:

Ժանեթը Միհրանին այդ խոսքերը լսելով, այս անգամ ինքը կանգ առավ և շատ պարզությամբ ըսավ.

-Ընկեր՛ր,ես ին՜չ կմտածեմ, դուն ի՜նչ կըսես… Ի՜նչ տարօրինակ երեխա ես դուն… մի՞թե լուջ է ըսածդ…

Ժանեթը, տեսնելով, որ Միհրանը բուռն հուզումի մատնված կգոռար, կրկին անոր թևը մտավ և քաղցրությամբ ու մտերմությամբ ըսավ անոր.

-Ընկե՛ր, զգացված եմ քու հայտնած զգացումներուդ համար, բայց ես իմ կյանքի ընկերը ունիմ և նաև կպատրաստվիմ մայր ըլլալու…

ԵՎ անիկա ցույց տվավ պարզությամբ իր լայնացած կողերը:

                *
              *   *

Շաբաթ մը ետքը Միհրանը պրեֆեկտուրայեն, օտարներու բաժինեն ստացավ հրավիրագիր՝ անմիջապես ներկայանալու: Այդ միջոցին Յորկին, Ժանեթը և Միհրանը ուրիշ ընկերները զանազան միջոցներու դիմեր էին մեղմացնելու հա-