Այս էջը սրբագրված է

գիրը տիկին Զարուհիի անհատական խնդիրն էր, և աղջիկը ցավելով կմտածեր, թե իր պատճառով մայրը դժբախտ էր: Ի՞նչ ընել, ինչպե՞ս դուրս գալ այդ անելեն, Մաննիկը մտադրեց հետևյալ օրն իսկ տեղեկանալ Միհրանի մասին և իհարկին պատրվակ մը գտնելով, երթալ անոնց տունը այցելության։ Անիկա այդ նպատակով գնաց Շիշլի, ուր գիտեր, թե Բարպան կաշխատեր և այնտեղ լսեց, որ Բարպան իր ընտանիքով գացեր է Փարիզ:


Երբ Մաննիկը այդ ջախջախիչ լուրը հաղորդեց մորը, երկու կիները իրարու վիզ նետվեցան և սկսան լալ:


Մայրը՝ հեկեկալով, անվերջ կըսեր.


- Խե՜ղճ Մաննիկս, խե՜ղճ Մաննիկս:


— Մամա՛, մամա՛,— կհեծեծեր Մաննիկը։


Հարևանուհիները եկան վերջապես իմանալու համար, թե ի՞նչ դժբախտություն պատահեր Էր արդյոք երկու կիներուն: Անոնք պատրվակ մը գտան, բայց և հանդարտեցան: Մինչև կեսգիշերը անց մայր ու աղջիկ խոսեցան և զանազան ծրագիրներ կազմեցին։ Վերջիվերջո տիկին Զարուհին ըսավ.


— Մենք ալ կերթանք Փարիզ…


Բայց անոնք չի կրցան անմիջապես մեկնիլ։


Անոնք ծախեցին իրենց կարասիները, երկու գորգեր, որ պահած Էին, նույնիսկ հագուստներ ու ճերմակեղեններ։


Այդ միջոցին Մաննիկը կորսնցուցեր Էր զվարթությունը և միամտությունը: Անիկա իր վրա ամփոփվեր Էր, կարծես անոր հոգին փակվեր Էր։ Կյանքի անգութ հարվածներու տակ անիկա կորսնցուցեր Էր իր պատրանքները և սկսեր Էր ամեն ինչ կշռադատել, ամենուն և ամեն ինչի արժեքը ճիշտ որոշել։ Հակառակ իր դեռ պահած արտաքին ձևերուն, խոսելու որոշ եղանակին, անիկա տխրեր և լրջացեր Էր։


Մաննիկը որոշակի մտադրեր Էր դուրս գալ պոլսական բուրժուական կյանքի ցանկապատերեն, ավելի լուրջ գործ մը գտնել և ապրիլ պարկեշտորեն և անկախ, հույսը դնելով միայն իր սեփական ուժերուն վրա։ Այդ նպատակով, առանց մորը հետ խորհրդակցելու, որու դատողության առողջության մասին սկսեր Էր կասկածիլ, դիմում ըրավ, հետապնդեց և