Այս էջը սրբագրված է
                     *     *

Աշնանային վաղաժամ գիշերը հաջորդեր էր օրվան տմույն և վատուժ լույսին, բայց Մաննիկը չէր անդրադարձեր նույնիսկ այդ փոփոխության։ Գորշ, ցրտին և տխուր ժամեր առավոտեն ի վեր հաջորդեր էին իրարու նույն տևական անձկության և մտահոգության մեջ։ Օրնիբուն բարակ անձրևը թանձրացյալ մշուշի պես կախվեր էր ոգին մեջ և հալածող ուրվականի պես ընկերացեր էր Մաննիկին, երբ անիկա կթափառեր մեկ հասցեեն մյուսը, Փարիզի կեդրոնի առևարական թագերու մեջ։ Այդ համառ, և թափանցող խոնավությունը ծանրացուցեր էր Մաննիկի քայլերը, դժնդակ դարձուցեր էր իր հուսախաբությունները, ջլատեր էր անոր արիությունը և տխրության թանձր քողի մը պես մռայլացութեր էր իր արտմագրությունը։ Ժամը վեցին ատենները, Բորսային մոտիկ, կեցած լպրծուն սալահատակի եզրին, անիկա կսպասեր ավտոբուսին, որ զինքը պիտի տաներ Լատինական թաղը։ Անիկա հագված էր պարզ և վայելուչ կերպով։ Վերարկուին ընտիր մուշտակե օձիքս և թևնոցները կմատնեին անցյալ ճոխ կյանքի մը հետքերը։ Պարզ թաղիքե գլխարկին եզերքը օտվեր կձգեր անոր մելամաղձոտ դեմքին վերի մասի վրա, բայց կարմիր և լիքը շրթունքները, որոնք հազիվ նշմարելի Փոսիկներ կկազմեին բերնին անկյուններուն, հակառակ իրեն ժպտուն և սիրահրավեր արտահայտություն կուտային անոր: Այդ մասնահատկությունը, բայց մանավանդ, Մաննիկի օտարոտի երևույթը ուշադրություն կհրավիրեին իր վրա և համարձակություններ կուտային անցորդներեն ոմանց։


Ամեն առավոտ և ամեն իրիկուն Մաննիկը կհետևեր օրաթերթերու մեջ երևցող ծանուցումներուն, հասցեներ ու ցանկ մը կպատրաստեր և կվազեր իր աշխատանքը առաջարկելու։ երեք շաբաթե ի վեր անխոնջ կհետապնդեր բոլոր կարելի և անկարելի գործերը, բայց դեռ որևէ արդյունքի չէր հասեր։


Ինչե՜ր չէր տեսներ ան այդ երեք շաբաթվան ընթացքին: Մաննիկը, իր անփորձության հետևանքով, գացեր էր այնպիսի տեղեր, որոնց հիշատակը անգամ նողկանքով և ամոթով կլեցներ զինքը։ Տեսեր էր քստմնելի մարդիկ, որոնք կասկա-