Այս էջը սրբագրված է

սեր, բայց միևնույն ատեն զգաց, թե ինչքա՜ն փափագ չուներ մտնելու իրենց տխուր և մռայլ սենյակը և, մանավանդ, տեսնելու մորը հուսահատ դեմքը, որուն հարցական և անձկալի նայվածքին որևէ հուսադրիչ պատասխան չուներ տալիք:


Տիկին Զարուհին բավական երկար ժամանակ ամեն հույս կորսնցուցած , և ընկճված մնալե հետո, իրենց ճամփորդության առթիվ, կրկին աշխուժացեր էր, և միևնույն ժամանակ իր թաղված հույսերը արծարծվեր էին:


— Կարելի Է բախտ մըն ալ կբացվի քեզի համար,– ըսեր Էր անիկա աղջկանը։


Տեսնելով, որ այս անգամ աղջիկը անտարբեր կմնար իր հայտնած հույսին առաջ, անիկա փակվեր Էր իր մեջ, և քենով ու սրտմտությամբ լեցվեր Էր անոր սիրտը։ Անիկա կզգար, որ աղջիկը կանջատվեր իրմե, և իրենց մեջ եղած համերաշխությունը կխզվեր։ Տիկին Զարուհին գիրցեր Էր և այլևս կորսնցուցեր Էր իր աշխույժը, հոդացավը ցավագին հանգույցներ կկազմեր, մանավանդ, մատներու հոդերուն վրա, որոնք այլանդակ ձևափոխումներու կենթարկվեին։ Դեռ անիկա կհագվեր խնամքով և իր հին «բարեկամուհիներուն» այցելության երթալու համար կգտներ հարկ եղած կորովը և շարժունությունը։ Բայց ամեն անգամուն անիկա կվերադառնար գլխի սաստիկ ցավերով և երբեմն կհարկադրվեր երկու– երեք օր պառկած մնալ մռայլ սենյակին մեջ, անկողնին վրա, որուն սավանները կարծես միշտ խոնավ Էին։

                        * 
                     *     *

Մաննիկը, վերջապես, մտավ մետրո և քանի մը րոպեեն դուրս ելավ Մոբերի հրապարակը։ Անիկա տխրորեն բարձրացավ տանը չորս հարկերը և մայրը գտավ ընկճված և տագնապի պատրաստվող մեկու մը անձկության մեջ։


— Բան մը չի կա ուտելիք,— ըսավ ան զայրույթով իր աղջկանը, ինչպես եթե Մաննիկը պատասխանատու ըլլար այդ բանին։ Անոնք, խնայելու համար իրենց դրամը, այլևս չէին երթար ճաշարան։ Թեյը կպատրաստեին ալկոհոլի լամ֊