այդ զզվելի փողոցներուն մեջ, որոնց նմանը չէր տեսած Բարպան նույնիսկ Ղալաթիո մեջ, թե՛ ծախողները և թե՛ գնողները տարօրինակ գույն մը ունեին, մոխրագույն և ախտավոր դժգունություն մը, կապտորակ մարմարացումներով։ Անոնք իրենց ապասերած դեմքերուն վրա կկրեին մշտատև թունավորման ենթարկվող մարդոց դիմակը և ստացեր էին գիշակերներու ձևեր՝ իրենց շարժումներին և արտահայտություններով մեջ։ Երբեք արևը չէր թափանցեր այդ փողոցներուն մեջ, որոնց տուներ ու տանիքները իրար կկպեին գրեթե և որոնց դռները կարծես կբացվեին երկյուղալի որջերու վրա: Սեն֊Սևրեն եկեղեցին, որուն բարձրաբերձ պատերուն կռթնած Էին այդ բնակարանները, իր մռայլ ստվերը ցնցոտիի պես կտարածեր այդ թաղամասին վրա և իր հովանիին տակ կպահեր այդ թշվառության բորոտները։ Գիշերը այդ փողոցները հազիվ լուսավորված Էին հատուկենտ և հնաձև լապտերներով, որոնց քթթացող լույսերը ավելի կշեշտեին այդ փողոցներու գարշահոտ թշվառությունը և ուր խլուրդային քստմնելի կյանք մը կզեռար, որուն մեջ կզգուշանային միջամուխ ըլլալու նույնիսկ հատուկ մարզված ոստիկանները:
Նկարիչը, Բարպան առաջնորդելով այդ փողոցներեն,
կըսեր.
— Շատոնց Է, որ թաղապետությունը այս փողոցները
քանդելու հարցը դրեր Է, բայց աջակողմյան թերթերը և անոնց
թաղապետական ներկայացուցիչները արգելք կըլլան։
— Ինչո՛ւ,— ըսավ Բարպան,— ո՞վ շահ ունի այս փիսությունը
պահպանելու մեջ։
— Անոնք կըսեն, որ հին միջնադարյան Փարիզի պիթորեսկ
անկյուններեն մեկն Է, պետք չէ քանդել…
— Թո՛ղ այդ պարոնները գան հոս նստին,– ըսավ Բարպան զայրույթով։
— է՜հ, որոշ չափով իրավունք ալ ունին,— ըսավ նկարիչը,
առանց ուշադրություն դարձնելու Բարպայի զայրույթին,
-հին անկյուն մը իր գեղարվեստական արժեքը ունի…
— է՜հ, դուն ալ, այդ կարծիքներով կուզես Հայաստան
երթա՞լ,— ըսավ Բարպան՝ կես֊սրտնեղած, կես-հեգնական,
բայց նկարիչը չէր լսեր Բարպան: