Այս էջը սրբագրված է

կուզեն այդ գյուտը տանիլ Հայաստան, նվիրել հայրենիքին, բայց և կսպասեին, որ իրենց հայտարարած այդ անշահախնդրությունը վարձատրվի անմիջապես։ Ասոնց շարքին էր հերաթափ և կանխահաս ծերության մատնված մարդ մը, որ խորհրդավոր կերպով կըսեր, թե գտած է մշտնջենական երիտասարդությունը ապահովող գեղ մը։ Անիկա կուզեր երթալ Հայաստան և իր գյուտը հայտնել միայն այնտեղ, որպեսզի հայ ցեղը ձեռք բերե անվիճելի գերակշռություն։ Ոմանք կորոճային սիստեմներ և հատորներ կգրեին համաշխարհային խաղաղության և բարօրության վրա։ Այս տեսակի գաղութահայ մըն էր այն բիթլիսցի «փիլիսոփան», որ անխոնջ ջանքերե հետո հաջողեր էր, վերջապես, ժամադրություն մը ստանալ ֆրանսիացի ծերունի գիտունե մը։ Խոսակցության ընթացքին. ֆրանսիացի գիտունը ճշգրիտ հարցումներ ուղղեր էր, և հայ «փիլիսոփան» կարծելով, թե ան կուզե գողնալ իր գաղափարները, գավազանը իջեցուցեր էր ֆրանսիացի գիտունին գլխին և արյունլվա վիճակի մեջ թողնելով իր զոհը, փորձեր էր փախիր հարցաքննության միջոցին դատավորները «փիլիսոփային» կես-խելոք, կես–անկապակից խոսքերեն ոչինչ չհասկնալով, զինքը խելագար էին համարեր և ուղարկեր էին Սենտ-Աննի հիմարանոցը, բայց «փիլիսոփան» անդուլ֊ անդադար Սենտ-Աննեն նամակներ կուղղեր գաղութահայ ջոջերուն, բողոքելով իր գաղավորներու անարդարության դեմ, որը կհամարեր արդեն հայության ուղղված նախատինք մը։


Այն միջոցին, որ գործարաններու և ֆաբրիկաներու մեջ աշխատանքի լծված հայ բանվորները, որոնք գաղութահայերու ստվար մեծամասնությունը կկազմեին, աստիճանաբար կվերակառուցվեին ֆրանսիացի կամ ուրիշ ազգերու պատկանող կազմակերպված բանվորներու անմիջական ազդեցության տակ, հաստատուն հող կգտնեին միջազգային հեղափոխական բանվորության դիրքերու մեջ, Սեն֊Միշելի ներկա և անցյալ մտավորականները, որոնք իրենց կյանքի նույնիսկ անհատական նպատակները կորսնցուցած էին, կխոսեին Խորհրդային Հայաստանի մասին այնպես, ինչպես անարժան ժառանգորդներ պիտի խոսեին ուրիշներու աշխատանքով