Այս էջը սրբագրված է

լով նախապես դաշնակ և այլ կուսակցություններու անդամ, հուր ու բոց կժայթքեին իրենց թողած կուսակցություններու դեմ: Այդ քայքայման ենթարկվող կուսակցություններու ներքին բարքերը՝ ինտրիգի, բամբասանքի, զզվելի կեղծավորության սովորույթները կփոխադրեին բանվորական վճիտ մթնոլորտին մեջ։ Այդ «ձախերեն» ոմանք ալ տեսակ մը հոգեկան հայրենաբաղձությամբ կհաճախեին իրենց նախկին ընկերներուն մոտ, իրենց նոր ընկերներուն ըսելով, թե քայքայիչ դեր կկատարեն այնտեղ։


Կային նաև այնպիսիները, որ կուզեին միջնորդ հանդիսանալ կիսախելագար հայ հարուստներու և Խորհրդային Հայաստանի մեջ։ Այդ, կարգի հայ հարուստները, կարծես թե, աշխարհիս վրա տեղ կփնտրեին իրենց բարերարությունը հոսեցնելու համար և կընտրեին Խորհրդային Հայաստանը, բայց փոխանակ նյութական աջակցության, բարոյական աջակցություն կընծայեին, այս վերջինը համարելով ավելի թանկագին։ Անոնք գիրքեր կգրեին կամ գրել կուտային հավաբուծության, շերամապահության, բամբակի մշակության և այլ նման նյութերու մասին՝ այնպիսի տարրական գիտելիքներով,որոնք անպետք պիտի ըլլային նույնիսկ աշխարհում ամենահետամնաց երկիրներ ու բնակիչներու համար։ Երբեմն ալ այդ «սրտացավ» հարուստները որևէ միջոց մը կգտնեին «փրկելու» համար Հայաստանի ազգաբնակչությունը, կամ շաղգամի մշակումը, կամ նման մի բան և այլևս ոչ մեկ բանով չէին հետքրքրվեր և անվերջ խորհոււրդներ և հրահանգներ կուղարկեին Հայաստանի հողժողկոմատին, ուրկե պատասխան չստանալով, նստած իրենց փակ գանձարկղներուն վրա, կըսեին.


— Ես շատ ուզեցի օգտակար ըլլալ Հայաստանին, բայց ինձի բանի տեղ չդրին, պատասխան մը անգամ չի տվին։


Այդ կարգի հարուստներեն մեկն էր նախկին գյուղատրնտես մը, որ անվերջ նամակներ փոխանակելե հետո Հայաստանի հողժողկոմին հետ– այդ մեկը իր նամակներու պատասխանները ստացեր էր - և ծրագիրե-ծրագիր գլտորելե հետո, առաջարկեր էր, որ որոշ ֆոնդ հատկացնե, որպեսզի Հայաստանի ազգաբնակչությունը, անխտրաբար, քաղաքա