Այս էջը սրբագրված է

ուզեց նշանակալից բան մը ըսել: Այդ ժողովուրդը այլևս թափառական գաղթականներու հավաքույթ մը չէր: Այդ ժողովուրդը հաստատ հող գտեր էր իր դասակարգային գիտակցության մեջ, իրավունքներու տիրացեր էր միջազգային հեղափոխական պրոլետարիատի շարքերուն մեջ, այդ ժողովուրդը այժմ իր իդեան ուներ, իր պրոլետարական հաղթական հայրենիքը:


Սրահը էլեկտրականացած էր անհամբերությամբ, և ահա ծափահարությունները թնդացին. մարդիկ ոքի կանգնեցան. ձայն մը վերնատունեն գոչեց, տիրապետելով բուռն ծափահարություններու հետզհետե բարձրացող որոտումին.


— Կեցցե՛ Ռուսաստանի հաղթական պրոլետարիատը…


Խորհրդային Միության դեսպանն էր, որ մտեր էր սրահ, Միհրանը առաջնորդեց դեսպանը, որուն կհետևեին երկու հոգի:


Պահակները արթուն կհսկեին, անոնք պատասխանատու էին ամենադույզն անկարգության, բայց այդ ալեկոծվող հոծ բազմության մեջ չի կար ընդհանուր ներդաշնակությունը խանգարող որևէ բան։ Ֆրանսիացի և օտարազգի ընկերները նույնքան ոգևորությամբ կծափահարեին, և անոնցմե ոմանց դեմքին վրա կար խոր զարմացումը այս անօրինակ կացության համար:


Եվ կարծես արձագանք տալու համար անոնց տրամադրության, բազմաթիվ ձայներ գոչեցին.


— Կեցցե՛ միջազգային մարտական պրոլետարիատը:


— Կեցցե՛ ֆրանսական հեղափոխական պրոլետարիատը:


Ծափահարություններու նոր որոտում մը խափանեց առանձին ձայները։ Գաղտնի ոստիկաններ, որ գլխավորաբար թառած էին վերի գալըրիներու մեջ, խլրտեցան իրենց տեղերու վրա, մինչ համազգեստով ոստիկանները կխմբվեին դեպի ելքի դուռը: Բեմին վրա կհառաջանային կարգադրիչ հանձնախումբին անդամները։ Օրվան նախագահ ընտրված էր առույգ երևույթով ծերունի մը, պրոֆեսոր, որ Խորհրդային Հայաստանեն նոր եկեր էր:


Աջակողմյան աթոռներու շարքերեն մեկուն վրա նստած էր Բարպան: Անիկա լարված ուշադրությունով կդիտեր մար-