Այս էջը սրբագրված է

Հետո ան բացատրեց, որ հայրը իրեն պաավիրեր էր անպատճառ գտնել Բարպան և անկե խնդրել, որ այցելության երթա իրեն։


— Որովհետև,— ըսավ երիտասարդը,— հայրս կաթված ունեցավ և տեղեն չի կրնար շարժիլ։ Մենք կբնակինք Պորտ դ'Իտալիեն քիչ դուրս, զոնայի մեջ։


Բարպան և երիտասարդը հետևյալ օրվան համար ժամ մը որոշեցին, անոնք իրար պիտի գտնեին Պորտ դ'Իտալիի մետրոյի ելքին։


Երեկույթին գեղարվեստական բաժինը ավարտեցավ կեսգիշերը անց, ուրկե հետո հանդիսականները հանդարտությամբ դուրս եկան սրահեն, բայց մարդիկ, կարծես թե, չէին ուզեր իրարմե բաժնվիլ: Շատերը կբնակեին Փարիզի շրջակայքը, և մեծ մասամբ անոնք էին, որ եկեր էին ամբողջ ընտանիքով, տատերով և ծծկեր երեխաներով։ Բայց փարիզաբնակ հայերը այդ ընտանիքները կհրավիրեին իրենց բնակարանները՝ գիշերը կերպով մը անցընելու համար։ Դեռ նահապետական կյանքի սովորությունները պահած այդ բանվորներու համար հյուրասիրությունը քաղցր և հաճե/ի պարտականություն էր։ Մնաց որ անոնց տուները ընդհանրապես լիքն էին ամեն կարգի պաշարներով։ Դեռ այդ թվականին անգործությունը, որը կծանուցվեր կառավարության կողմե ձեռք առնված արտակարգ օրենքներով՝ օտարական բանվորներու նկատմամբ, համատարած չարիք չէր դարձեր։ Ընտանիքի մեջ ընդհանրապես բոլոր երիտասարդ անդամները կաշխատեին, և տարեցները տանը երեխաները կպահեին, կտնտեսեին աշխատողներու ստացած աշխատավարձը։ Մյուս կողմանե, հայ բանվորները սովորություն չունեին գինետուները և ուրիշ ստորին աստիճանի զվարճության վայրերը հաճախելու և, լինելով տոկուն և արի աշխատանքի մեջ, հասեր էին որոշ բարեկեցիկ վիճակի։


Սրահեն դուրս եկողներեն ոմանք, ուրեմն, խմբված, դեռ կխոսեին իրարու հետ։ Այդ միջոցին Միհրանը և Յորկին,