Այս էջը սրբագրված է

- Ժամանակն է, որ արաբան քաշենք,– ըսավ Բարպան Միհրանին: Այդ միջոցին Յորկին ոտքի ելավ և ձեոքովը նշան ընելով, որ ձայները լռեն, ըսավ.


- Իմ սիրելի հայրիկին, երկաթագործ Վասիլին հիշատակին խմած Ժամանակ մենք չենք կարող մոռնալ անոր հարազատ ընկերը, հավատարիմ ընկերը, մեր սիրելի Բարպան։ Խմենք Բարպայի ազնիվ կենացը։


Բարպան հանկարծակիի եկավ. անիկա նախ շառագունեցավ, հետո դժգունեցավ։ Սեղանակիցներեն շատերը կճանչնային Բարպան և գիտեին անոր պատմությունը, ոմանք ալ իրենց կողքի ընկերներուն կհարցնեին, կտեղեկանային և կժպտեին։


- Բարպա՛, քու թանկագին կենացդ,— ըսին ընկերները՝ բաժակները կարկառելով Բարպային։


— A votre՛ sante՛,- գոչեց Ժանեթը,— camarade Barpa.

— Ան սիրելին էր մեր բոլոր բանվորներուն,— ավելցուց Յորկին,— ան ամենուն Բարպան էր:

— Ան մեր ալ Բարպան է,— ըսավ ֆրանսիացի ընկեր մը և անոր ուղղվելով՝ ավելցուց.— դուն մերն ես, Բարպա՛ , մեր սիրելի քեռին, քու կենացդ:


— Քու կենացդ,— ըսին բոլոր սեղանակիցները՝ ոմանք հայերեն, ոմանք ֆրանսերեն։


Բարպան ոտքի ելավ, անիկա կդեդևեր իր սրունքներուն վրա, և ձեռքը, որով բռնած էր բաժակը, կդողար։

- Ես սիրեր եմ Ֆրանսան,— ըսավ անիկա,— իմ մանկության տարիներեն։ Բայց ան Ֆրանսան, որ սիրեր եմ, չի կար, չգտա այդ Ֆրանսան, բայց ես ուրիշ Ֆրանսա մը գտա, և ես ձեզ հետ կկռվիմ այդ նոր Ֆրանսան պաշտպանելու հա մար… Ես իմ կյանքս կուտամ, ընկերնե՛ր, ձեր Ֆրանսային, մեր ամենուս Ֆրանսային հաղթանակին համար:

եվ անիկա հանկարծ նստեցավ և թաշկինակը հանելով՝ սկսավ սրբել ճակատը և քունքերը:


Ձեր կենացը, ընկե՛ր Բարպա (ֆրանս.)։